Որոշ սննդամթերքներ ունեն բարձր ջերմագենետիկ ազդեցություն, և կարելի է ասել՝ ծամելու ընթացքում այրում եք կալորիաները:
Մյուս ուտելիքները պարունակում են սննդարար հավելումներ և այնպիսի բաղադրիչներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը:
Նյութափոխանակությունը լավացնելու համար ձեզ ենք առաջարկում հետևյալ սննդամթերքը.
Ձավարեղեն
Ձեր օրգանիզմը երկու անգամ ավելի կալորիա այրում է սննդարար ուտելիք ընդունելիս, քան վերամշակված սննդամթերքի դեպքում:
Ոչ յուղոտ միս
Պրոտեինն ունի բարձր ջերմագենետիկ ազդեցություն: Մարսելու ընթացքում դուք այրում եք ընդունած սննդի կալորիաների 30%-ը (այսպիսով, 300 կալորիա ունեցող հավի կրծքամիսն այրելու համար պահանջվում է 90 կալորիա):
Ցածր յուղայնությամբ կաթնամթերք
Կաթնամթերքի մեջ առկա կալցիումն և վիտամին C-ն պահպանում և կառուցում են առողջ նյութափոխանակության համար անհրաժեշտ մկանային զանգվածը:
Կանաչ թեյը
Ապացուցված է, որ օրական 4 բաժակ կանաչ թեյ խմելն օգնում է 8 շաբաթում կորցնել ավելի քան 6 ֆունտ (գրեթե 3 կգ):
Ոսպ
«Մեկ բաժակ ոսպը պարունակում է օրական պահանջվող երկաթի քանակության 35%-ը, և սա, իհարկե լավ է: Սննդարար տարրերի պակասի դեպքում ձեր նյութափոխանակությունը դանդաղում է, քանի որ օրգանիզմը չի ստանում այն, ինչ պետք է իր աշխատանքի համար»,- ասում է «The Secret to SkinnY»-ի համահեղինակ Թամի Լակատոս Շեյմզը:
Կծու պղպեղներ
Չիլի պղպեղի բաղադրության մեջ մտնող կապսաիցինը տաքացնում է ձեր օրգանիզմը, ինչն օգնում է այրել ավելորդ կալորիաները: Այն կարող եք ուտել հում, եփած, չորացրած կամ աղացած վիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ