Կուլ տալու խնդիրները կարող են հուշել շատ վտանգավոր հիվանդության մասին

Կլման ակտի խանգարումները կարող են հուշել առողջական մի շարք խանգարումների, այդ թվում նաև խիստ վտանգավոր մի հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) մասին: Այս մասին գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով ԿԱՍ-ի կանադական միության տվյալներին:

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը զարգացող նյարդաբանական հիվանդություն է, որն ազդում է մկանների կամային շարժումների վրա:

Զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ կարող են դժվարություններ ի հայտ գալ անգամ հասարակ գործողությունների հետ կապված, ինչն էլ լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի որակի վրա:

Այս հիվանդությունն ազդում է մկանները վերահսկող նյարդային բջիջների վրա, ինչի պատճառով էլ հիվանդներից շատերի մոտ ի հայտ է գալիս կլման ակտի հետ կապված խանգարում, որը հայտնի է դիսֆագիա անվամբ:

Ժամանակի ընթացքում խնդիրը սրվում է, ինչն էլ բարձրացնում է շնչահեղձության հավանականությունը:

Կլման դժվարացումը կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի այն ախտանշաններից է, որը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման վերջին փուլերում, սակայն կա ԿԱՍ-ի մի տեսակ, որի դեպքում այս ախտանշանը բնորոշ է զարգացման վաղ փուլերին:

Խոսքը բուլբար ԿԱՍ-ի մասին է, որի դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում նման ախտանշանից:

ԿԱՍ-ի կանադական միության տվյալներով՝ բուլբար ԿԱՍ-ով հիվանդների 86 տոկոսի մոտ հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ են գալիս կլման հետ կապված խնդիրներ:

ԿԱՍ-ով հիվանդների շարքում գրեթե նույն թվով մարդ ևս ի վերջո բախվում է կլման հետ կապված խնդիրների՝ չնայած այն բանին, որ այս ախտանշանը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման ուշ փուլերում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)