5 տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները և ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։

Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրն այն է, որ օնկոլոգիական հիվադությունները կարող են բավական երկար ժամանակ զարգանալ առանց ախտանշանի ու մնալ աննկատ, ինչի պատճառով էլ հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում, երբ բուժումն արդեն անարդյունավետ է լինում։

Քաղցկեղի հետևանքով մահացության նման բարձր մակարդակն ու բուժմանը դրա վատ արձագանքը հանգեցրել են հիվանդության մասին բազմաթիվ թյուր կարծիքների ձևավորման, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ, ինչն էլ ավելի է նպաստում վախի ու խուճապի տարածմանը։

Սա կարող է բավական լուրջ խնդիր դառնալ ու բացասաբար անդրադառնալ թերապիայի արդյունավետության վրա, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ տարածված «միֆ» քաղցկեղի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ։

Քաղցկեղով հնարավոր չէ վարակվել

Բոլորին էլ հայտնի է, որ քաղցկեղը վարակիչ հիվանդություն չէ, սակայն քչերը գիտեն, որ կան հեշտությամբ փոխանցվող որոշ վիրուսներ, որոնք կարող են նպաստել օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը։ Օրինակ՝ նման վիրուսների շարքին են դասվում մարդու պապիլոմավիրուսի որոշ տեսակները, որոնց պատճառով վերջին 10 տարում կտրուկ աճել է բերանի խոռոչի ու կոկորդի քաղցկեղի դեպքերի թիվը։ Քաղցկեղի այս տեսակների 10 դեպքից 7-ը պայմանավորված են լինում հենց այս վիրուսով, ուստի դրանով վարակումը կանխելը շատ կարևոր է։

Բջջային հեռախոսներն ու շաքարի փոխարինիչները քաղցկեղ են առաջացնում

Ուռուցքաբան Ջեք Ժակոբի խոսքով՝ չկա որևէ գիտական ապացույց, որ բջջային հեռախոսներն ու քաղցրացուցիչները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս «միֆը» ի հայտ է եկել դեռ նախորդ դարի 70-ական թվականներին։ Ընդ որում՝ ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ ուռուցքի զարգացման և բջջային հեռախոսների ու շաքարի փոխարինիչների միջև որևէ կապ չկա։

Թխամաշկ մարդիկ մաշկի քաղցկեղի նկատմամբ իմունիտետ ունեն

Մարդու մաշկի գույնն այս դեպքում որևէ նշանակություն չի ունենում, քանի որ մելանոմայի զարգացման հավանականությունը բոլորի դեպքում էլ հավասար է։ Ավելին՝ թխամաշ կամ սևամորթ մարդկանց դեպքում այս հիվանդության առաջին ախտանշանները հայտնաբերելն ավելի դժվար է լինում։

Ճարպակալումն ու քաղցկեղը որևէ կապ չունեն միմյանց հետ

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից շատ ավելի հաճախ են բախվում երիկամների քաղցկեղի, վահանագեղձի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի և անգամ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման խնդրին, ուստի նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել ավելորդ քաշից։

Արևայրուքի առաջացումը խթանող նյութերը պաշտպանում են մաշկը

Նման միջոցներն իսկապես որոշ չափով պաշտպանում են մաշկը, սակայն դրանց SPF մակարդակը չի գերազանցում 3 միավորը, ինչը չափազանց ցածր է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից լիովին պաշտպանվելու համար։ Նման դեպքերում բավական կլինի մեկ անգամ արևային այրվածք ստանալ ռիսկային խմբում հայտնվելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)