8 արտասովոր ախտանշան, որոնք հուշում են ռևմատոիդ արթրիտի մասին

Like on FB:

Ռևմատոիդ արթրիտն աուտոիմունային ու բորբոքային հիվանդություն է, որի դեպքում մարդու իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է առողջ հյուսվածքների վրա՝ առաջացնելով բորբոքումներ ու սաստիկ հոդացավեր։

Սովորաբար հիվանդությունն ախտահարում է հոդերը, առավել հաճախ՝ դաստակների, ձեռքերի ու ծնկների հոդերը, ինչի հետևանքով էլ սովորաբար ասոցացվում է հենց հոդացավեր հետ։

Սակայն այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ հոդացավերը միակ ախտանշանը չեն, որոնք հուշում են արթրիտի մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել հիվանդության մյուս դրսևորումները ժամանակին նկատելու և հետագա բարդացումից խուսափելու համար։

Այս հիվանդությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ու հանգեցնել լուրջ խնդիրների, ուստի այն ժամանակին ախտորոշելն ու հետագա զարգացումը կանխելը շատ կարևոր է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռևմատոիդ արթրիտի մասին հուշող 8 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հոգնածության զգացում

Այս հիվանդության ամենավաղ ախտանշաններից մեկը կարող է լինել սաստիկ հոգնածության զգացումը։ Եթե մարդը դժվարանում է անգամ առավոտյան վեր կենալ ու հյուծվածության զգացում է ունենում նույնիսկ լիարժեք գիշերային քնից հետո, ապա պետք է անհապաղ բուժզննում անցնի հիվանդության հետագա զարգացումն ու տհաճ ախտանշանների ի հայտ գալը կանխելու համար։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

Գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք դրսևորվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, և ռևմատոիդ արթրիտը դրանցից մեկն է։ Այս հիվանդության դեպքում զարգացման վաղ փուլերում մարդիկ հաճախ են գանգատվում տենդից, ուստի նման ախտանշանը չի կարելի անուշադրության մատնել։

Քաշի կորուստ

Ինչպես արդեն նշվել է, ռևմատոիդ արթրիտը կարող է դրսևորվել տենդով ու հոգնածությամբ, իսկ այս ախտանշանները կարող են հանգեցնել ախորժակի վատթարացման ու դրա հետևանքով քաշի նվազման։

Հոդերի կաշկանդվածություն

Ցավոտ զգացողություններն ու կաշկանդվածությունը սկզբնական շրջանում կարող են ի հայտ գալ միայն մեկ կամ երկու փոքր հոդի հատվածում՝ զարգանալով դանդաղ ու պահպանվելով միայն մի քանի օր, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հաճախ պարզապես անուշադրության են մատնում տհաճ զգացողությունները։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ ռևմատոիդ արթրիտը զարգացման վաղ փուլերում կարող է դրսևորվել առաջին հայացքից անկարևոր թվացող այս ախտանշաններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ցավոտ զգացողություններ

Այս տհաճ ու վտանգավոր հիվանդության մյուս վաղ ախտանշանը ձեռքերի ու ոտքերի հատվածում նկատվող ցավոտ զգացողություններն են։ Նման հոդացավերը կարող են ի հայտ գալ մատների միջին հատվածի հոդերի շրջանում կամ հիմնային հատվածներում, մինչդեռ ոտքի մատների ու կրունկի հոդերի ցավերն ի հայտ կգան քայլելիս։

Այտուցվածություն

Հոդերի այտուցվածությունը նույնպես կարող է պայմանավորված լինել ռևմատոիդ արթրիտի վաղ փուլերով, քանի որ համարվում է այս հիվանդության հիմնական դրսևորումներից մեկը։ Առավել հաճախ նման այտուցներ են նկատվում ձեռքերի հոդերի հատվածում։ Ընդ որում՝ սկզբնական շրջանում այտուցը գրեթե աննկատ կլինի, մինչդեռ հիվանդության զարգացման հետ մեկտեղ այն ավելի ու ավելի ակնհայտ կդառնա։

Հոդերի կարմրություն

Ռևմատոիդ արթրիտը հանգեցնում է հոդերի բորբոքման, ինչի հետևանքով էլ հոդերի հատվածում մաշկը հաճախ կարմրում է։ Ընդ որում՝ առավել հաճախ հիվանդության զարգացման սկզբնական փուլում նման կարմրություններ են նկատվում ձեռքերի ու ոտքերի բորբոքված հոդերի հատվածում։

Շարժումների դժվարացում

Եթե հոդերը չի հաջողվում ամբողջության ծալել, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։ Բանն այն է, որ այս ախտանշանը կարող է հուշել ռևմատոիդ արթրիտի զարգացման վաղ փուլերի մասին, ուստի բուժզննումը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել հետագա խնդիրներից խուսափելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

8 հայտնի սիմվոլներ, որոնք կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը
Սիրային թեստ. Կենդանակերպի նշաններով պարզեք ձեր համատեղելիությունը
ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք