Ո՞ր ախտանշաններն են հուշում միզապարկի քաղցկեղի մասին

Միզապարկի քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի բուժման արդյունավետությունը, ինչպես և քաղցկեղի ցանկացած այլ տեսակի դեպքում, կախված է լինում հիվանդության վաղ ախտորոշումից։

Օնկոլոգիական այս հիվանդության վաղ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս ժամանակին նկատել հիվանդությունն ու միջոցներ ձեռնարկել դրանից հնարավորինս արագ ազատվելու համար, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում այդ ախտանշաններին՝ վերագրելով դրանք այլ հիվանդություններին։

Նման խնդիրներից խուսափելու համար բրիտանացի մասնագետները նշել են այս հիվանդության մասին հուշող այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ինչպես բացատրում են Ուրոլոգիայի հիմնադրամի մասնագետները, քաղցկեղի այս տեսակը զարգանում է այն ժամանակ, երբ միզապարկի բջիջներն սկսում են կիսվել ու աճել անոմալ արագությամբ՝ ձևավորելով ուռուցք։ Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը երկու անգամ ավելի հաճախ է զարգանում տղամարդկանց մոտ։ Ընդ որում՝ 50 տարեկանից բարձր անձանց մոտ հիվանդության զարգացման հավանականությունն էլ ավելի է աճում։

Միզապարկի քաղցկեղի մասին հուշող ամենատարածված ախտանշանն արյան մեջ մեզի առկայությունն է։ Ընդ որում՝ մեզի մեջ արյան քանակությունը քաղցկեղի զարգացման աստիճանի ցուցիչը չէ։ Բացի այդ, որոշ դեպքերում մեզի կարմրավուն երանգը կարող է մշտական բնույթ կրող խնդիր լինել, ինչի հետևանքով էլ երբեմն մարդիկ չեն նկատում խնդրի մասին հուշող ախտանշանը, ուստի այն ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել։

«Մեզի գույնը կարող է տատանվել մուգ կարմիրից մինչև շագանակակարմրավուն, և միզելիս ոչ միշտ է այն նման երանգ ունենում։ Անկախ երանգից մեզի մեջ նկատվող արյունը կարող է անհետանալ շաբաթներ կամ ամիսներ շարունակ, ուստի զգոն եղեք», – նշել են հիմնադրամի ներկայացուցիչները՝ հավելելով, որ մեզի մեջ արյան հետքերի առկայությունը կարող է պայմանավորված լինել նաև երիկամներում քարերի առաջացմամբ, սակայն անկախ այս ախտանշանի պատճառից այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Մեզի մեջ արյան առկայությունը, սակայն, այս վտանգավոր հիվանդության մասին հուշող միակ ախտանշանը չէ, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել նաև դրա մյուս դրսևորումներին։ Օրինակ՝ միզապարկի քաղցկեղի մասին կարող են հուշել նաև ցավոտ միզարձակությունը կամ մեզի հոսքի խանգարումները, ուստի դրանք չի կարելի անտեսել։

Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև միզարձակության հաճախականությանը, քանի որ հաճախամիզությունը նույնպես կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել։ Միզապարկի քաղցկեղի մասին նախազգուշացնող ախտանշան կարող է լինել նաև միզելու սաստիկ ցանկությունը, որը կեղծ է լինում և չի ուղեկցվում միզարձակությամբ, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում միզապարկի քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․