10 հայտնի ֆիլմեր, որոնք կավարտվեին շատ ավելի արագ, եթե հերոսներն ավելի տրամաբանական գործեին

Սարսափ ֆիլմերում երիտասարդ աղջիկները կրկին ու կրկին նույն սխալն են թույլ տալիս. նրանք իջնում են ոչ հուսալի նկուղ:

Իսկապե՞ս նրանք հույս ունեն այնտեղ ինչ-որ լավ բան գտնել:

Կերպարների որոշ գործողություններ այնքան անտրամաբանական ու տարօրինակ են թվում, որ ուզում ես թափանցել ֆիլմ, վերցնել նրանց ձեռքից ու հեռացնել այնտեղից:

zNews-ն ներկայացնում է օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ներկայացրել են, թե ինչպես կարող էին ավարտվել հայտնի ֆիլմերը, եթե հերոսներն ավելի տրամաբանական գործեին:

«Այց» (2015)

Երեխաներ. «Մենք պատրաստվում ենք այցելել տատիկին և պապիկին»:

Մայրիկ. «Ես հավանություն չեմ տալիս ձեր ցանկությանը, բայց եթե դուք իսկապես ցանկանում եք, ես ձեզ կտանեմ նրանց տուն»:

Մայրիկ. «Հեյ, դուք իմ ծնողները չեք: Ես ոստիկանություն եմ կանչում»:

«Զանգ» (2002)

Առաջին աղջիկ. «Ուզո՞ւմ ես դիտել տեսանյութ, որը քեզ կսպանի 7 օրվա ընթացքում»:

Երկրորդ աղջիկ. «Ոչ, շնորհակալություն»:

«Կատաղած շներ» (1991)

– Չգիտեմ, Ջո: Այս կողոպուտը մի փոքր ռիսկային ու վտանգավոր է թվում:

– Այո: Ես համոզված չեմ, որ այս խմբավորման բոլոր անդամներն ազնիվ տղաներ են: Չեղարկում ենք:

«Մոխրագույնի 50 երանգները» (2015)

Անասթեյշա. «Դու դաժան և կպչուն տղա ես՝ լուրջ հոգեբանական տրավմայով: Դիմիր օգնության»:

«Բեթմեն. Սկիզբ» (2005)

Ուեյնները չպետք է լքեին թատրոնը կողքի մուտքից: Պետք էր միայն զանգահարել Ալֆրեդին և սպասել գլխավոր մուտքի մոտ:

«Ջոն Ուիք» (2014)

– Հեյ, այս մեքենան վաճառվո՞ւմ է:

– Ոչ:

– Որտե՞ղ եք գնել այն: Ես մաֆիոզի տղա եմ, անտակ դրամապանակով:

– Murray’s Classic Vehicles: Նշեք, որ դուք Ջոն Ուիքի կողմից եք, նրանք լավ գին կառաջարկեն:

– Շնորհակալություն:

«Ալադին» (2019)

Եթե Ջաֆարը պարզապես վճարեր Ալադինին, նրան քարանձավում թողնելու փոխարեն, նա կստանար ճրագը և կդառնար սուլթան: Ալադինը միայն վարձատրություն էր ուզում ծառայության համար:

«28 օր անց» (2002)

Եկեք պարզապես անվերահսկելի ագրեսիայի վիրուսով վարակված կապիկին բաց չթողնենք վանդակից:

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2005)

– Հարրի, քո անունը կրակի գավաթում էր, այնպես որ, դու պետք է մասնակցես:

– Չեմ պատրաստվում:

– Բայց սա կախարդական պայմանագիր է:

– Ինչին ես համաձայն չէի, և որը ես չէի ստորագրել: Բացի այդ, ես անչափահաս եմ:

– …Նա ճիշտ է: Լավ, Հարրի, դու չես մասնակցի:

«Նա տղամարդ է» (2006)

– Ներիր: Միանգամայն ակնհայտ է, որ դու տղայի նման հագնված աղջիկ ես: Դու ընդհանրապես այստեղ սովորո՞ւմ ես:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․