Ինչպես նիհարել ու հարթ որովայն ունենալ, եթե արդեն 40 տարեկան եք

Որքան տարիքը մեծանում է, այնքան դժվար է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Շատ կանայք են նկատում, որ տարիների ընթացքում արդյունավետ դիետաներն ու ֆիզիկական վարժություններն այլևս արդյունք չեն ապահովում:

Հիմնական պատճառը նյութափոխանակության դանդաղումն է:

Այս ամենի վրա ազդում են նաև հորմոնալ ֆոնի փոփոխությունները, սննդակարգը, տոքսինների կուտակումը:

Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը և ֆիզիկապես ակտիվ լինել՝ ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակումից, այլև առողջական խնդիրներից խուսափելու համար:

zNewsը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից նույնիսկ մեծ տարիքում:

Կծու մթերք: Շատ հետազոտություններ պնդում են, որ կծու պղպեղն օգնում է արագացնել նյութափոխանակությունն ու նվազեցնել ուտելու ցանկությունը:

Դանդաղ կերեք: Մասնագետները հիշեցնում են, որ, եթե սնվելու ընթացքում մոտ 30 վայրկյան դադար տաք, սննդի ընդունումը կավարտեք հենց այն ժամանակ, երբ օրգանիզմը հագեցած կլինի, և ավելորդ կալորիաներ չեք ընդունի:

Վարժություններ արեք: Քայլեք, վազեք, հեծանիվ քշեք, պարեք, գնացեք լողի: Ցանկացած կարդիո վարժություն օգնում է ամրացնել օրգանիզմը, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:

Սնվելու ծրագիր կազմեք: Նախապես որոշեք՝ ինչ եք ուտելու օրվա ընթացքում: Հավասարակշռեք սննդակարգը՝ դրանում ներառելով բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Հիշեք, որ հավասարակշռված սննդակարգը կարևոր է ոչ միայն՝ գեղեցիկ կազմվածքի, այլև՝ առողջության համար:

Խրախուսեք ձեզ: Եթե շաբաթվա ընթացքում հետևել եք սննդակարգի կանոններին, մի օր կարող եք ձեզ թույլ տալ օգտագործել սիրելի ուտելիքը:

Կարևոր է որակը, ոչ թե քանակը: Հիշեք, որ սննդի որակը շատ ավելի կարևոր է, քան քանակը: Խուսափեք մշակման ենթարկված, մեծ քանակով վտանգավոր ճարպեր և շաքար պարունակող մթերքի օգտագործումից: Սննդակարգ ներառեք բնական մթերք:

Անջատեք հեռուստացույցը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուտելու ընթացքում հեռուստացույց նայելու արդյունքում կարող եք 13-25 տոկոսով շատ կալորիաներ օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․