zNews-ն առաջարկում է եռօրյա մաքրող ծրագիր, որն ամբողջովին կմաքրի ձեր օրգանիզմը տոքսիններից:
Պրոցեդուրան սկսելուց 2 օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել կաթնամթերքից, քանի որ այն ուշ է մարսվում և կարող է խանգարել մաքրման գործընթացին:
Պրոցեդուրային անցնելու նախորդ գիշերը մեկ բաժակ բուսական թեյ խմեք, որ մաքրվեն աղիները:
Հաջորդ առավոտյան 2 կիտրոնի հյութը լուծեք կես բաժակ ջրի մեջ և խմեք այս խառնուրդը նախաճաշից առաջ:
Սա կօգնի մարսողությանը, քանի որ կիտրոնի հյութը հզոր ալկալիացնող միջոց է: Սա կօգնի նաև թոքերից դուրս բերել խորխը:
Ապա, նախաճաշի հետ 1.5 բաժակ գրեյպֆրուտի կամ արքայախնձորի հյութ խմեք: Եթե համը չափազանց սուր է ձեզ համար, կարող եք մի փոքր ջուր ավելացնել: Երկու հյութերն էլ հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են շնչառական համակարգի աշխատանքը:
Նախաճաշի և լանչի արանքում 1.5 բաժակ գազարի մաքուր հյութ խմեք: Այս հյութը կալկալիացնի արյունը պրոցեդուրայի ընթացքում: Գազարը չափազանց օգտակար է շնչուղիների համար, քանի որ հարուստ է բետա-կարոտինով, որն օրգանիզմը հեշտությամբ վերածում է վիտամին A-ի:
Ապա նեխուրից, մաղադանոսից, գազարից և սպանախից հյութ պատրաստեք: Խմեք 1.5 բաժակ կալիումով հարուստ այս հյութից: Կալիումը հզոր հակաօքսիդանտ է և հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը:
Այդ գիշեր խորխը մաքրող թեյ խմեք՝ քնելուց 1 ժամ առաջ: Թեյը կարող է պատրաստված լինել կոճապղպեղից կամ անանուխից, այս տեսակ թեյերը կանխարգելում են խորխի գոյացումը:
Վերջապես, քնելուց առաջ, 340 մլ լոռամրգի հյութ խմեք, որն արդյունավետ կերպով պայքարում է բակտերիաների և խորխի դեմ: Լոռամիրգը հզոր հակաօքսիդանտ է, որն օգտակար է իմունային և շնչառական համակարգի համար: Լոռամիրգը մաքրում է արյունն ու մեզը:
Կատարեք այս պրոցեդուրան 3 օր շարունակ և կզգաք, որ օրգանիզմից դուրս են եկել տոքսինները, ճարպերն ու լիպիդները, մաքրվել են թոքերը, մի խոսքով՝ ամբողջ օրգանիզմը մաքրվել է:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ