Անգին խորհուրդներ Բրյուս Լիից, որոնք կփոխեն ձեր կյանքը

Բրյուս Լին ոչ միայն մարտարվեստների վարպետ էր, այլեւ հիանալի մտածող. իզուր չէ, որ նա ավարտել է Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

Այսօր zNews-ը ներկայացնում է վարպետի մտքերից մի քանիսը, որոնք միգուցե օգտակար կլինեն ձեզ համար։

Արեւելքի մարդիկ ասում են. «Ավելի ճկուն եղեք։ Կյանքում մարդ շատ նուրբ ու ճկուն է, իսկ մահը նրան ամուր ու կոպիտ է դարձնում։ Սա վերաբերում է եւ մարմնին, եւ մտքին, եւ հոգուն»։

Շարժվիր ջրի նման, խաղաղվիր հայելու պես, պատասխանիր արձագանքի նման։

Փողն իմաստ չունի։ Այն պարզապես նպատակներին հասնելու միջոց է։ Եվ պետք է հասկանալ, թե ինչ կարող է անել փողը, սակայն առավել կարեւոր է գիտակցել, թե ինչ չի կարող անել փողը։

Եթե չես ցանկանում վաղը սայթաքել, ուրեմն այսօր անկեղծ ու ճշմարիտ խոսիր։

Արեւմտյան կրթությունը անհարժեշտ է մի բանի, իսկ արեւելյանը՝ մեկ ուրիշի համար։ Կարող ենք ասել. «Մի մատով կարելի է մի բան անել, մյուսով՝ մեկ ուրիշը։ Սակայն ցանկացած դեպքում ամբողջ ձեռքը գերադասելի է»։

Իմաստունը ավելի մեծ գիտելիք է ստանում խորիմաստ հարցից, քան հիմարը՝ իմաստուն պատասխանից։

Ամերիկացին ասես կաղին լինի։ Այն հաստատուն կանգնած է հողի վրա, քամուց չի երերում, սակայն եթե շատ ուժեղ քամու դեպքում այն արմատախիլ է լինում։ Իսկ Արեւելքի մարդիկ նման են հնդկեղեգի (бамбук). այն կորանում է քամուց, սակայն հետո ուղղվում եւ ավելի ամուր ու ճկուն է դառնում։

Կորեական մի հեքիաթ կա։ Լինում է չի լինում մի մսագործ, ում դանակը տարեց տարի ավելի սրանում է։ Երբ հարցում են, թե ինչպես է նրան հաջողվում շեղբն այդքան սուր պահել, նա պատասխանում է. «Ես հետեեւում եմ ոսկորների գծերին։ Ես չեմ փորձում կտրել, ջարդել ոսկորը կամ անել ամեն ինչ, որ մի կերպ ազատվեմ այդ գործից։ Այսպես ես միայն կբթացնեմ դանակը»։ Կյանքում պետք է քայլել խոչընդոտների երկայնքով։ Եթե փորձեք ընկճել եւ ճնշել դրանք, ապա գործն ավելի դժվար ընթացք կունենա։

Կասեմ այսպես. Արեւելյան բոլոր մենամարտերի 99 տոկոսը հիմարություն է։ Ամեն ինչ շատ գեղեցիկ տեսք ունի, սակայն ընդհանրապես չի գործում։ Եթե 45 կգ. քաշ ունեցող աղջկա վրա հարձակվում են, ապա նա կարող է ընդամենը երեք կետերին հարվածել՝ ակնագունդ, աճուկ կամ սրունք։ Իսկ այս ամենից հետո պետք է փախչել։

Եթե սիրում ես կյանքը, ուրեմն ժամանակդ մի վատնիր, քանի որ կյանքը ժամանակից է կազմված։

Թքած հանգամանքների վրա, հնարավորություններ ստեղծիր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․