Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններն ու հիմնական ախտանշանները

Որքան էլ որ սարսափելի է հնչում, բայց արգանդի վզիկի քաղցկեղի նախնական ախտանշանների ու վաղ փուլերի դեպքում կանայք ոչ մի լուրջ անհանգստություն չեն ունենում, միչև իրավիճակը չի դառնում կյանքի համար վտանգավոր:

Ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն տարածվում է և դառնում էլ ավելի վտանգավոր:

Սա է պատճառը, որ անհրաժեշտ է պարբերաբար անցնել բուժզննում, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ախտորոշել կանանց վերարտադրողական օրգանների աշխատանքի ցանկացած խանգարումը:

Հատուկ քսուքի բջջաբանական անալիզը թույլ է տալիս հայտնաբերել արգանդի վզիկի չարորակ բջիջները:

Սակայն, բացի ստանդարտ անալիզից, անհրաժեշտ է նաև իմանալ արգանդի վզիկի քաղցկեղի հիմնական ախտանշանները:

1. Անկանոն հեշտոցային արյունահոսությունները. շատ կանայք ուշադրություն չեն դարձնում այս խնդրին և շատ իզուր: Այս արյունահոսությունները կարող են առաջանալ դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում կամ սեռական ակտից հետո: Դա կարող է լինել աննշան, բավական թանձր արյունոտ արտադրություն: Բացի այդ, դաշտանային արնահոսությունը նույնպես կարող է ընթանալ ավելի ծանր ու երկար: Արգանդի վզիկի քաղցկեղի կամ շատ այլ խնդիրների հիմնական ախտանշանը հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ նկատվող հեշտոցային արյունահոսությունն է:

Գոյություն ունի հեշտոցային արտադրության մի քանի տեսակ, որոնք կարող են լինել քաղցկեղի վաղ ախտանշանները: Դրանք կարող են լինել շագանակագույն, ջրիկ, գարշահոտ կամ արյան երանգով:

2. Ցավը կոնքի հատվածում. սեռական ակտի կամ որևէ այլ ժամանակ կոնքի հատվածում ցավը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանշան: Բացի այդ, սա նաև կարող է լինել արգանդի վզիկում անոմալ փոփոխությունների նշան:

3. Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլի ախտանշանները. Ստորև բերված ախտանշանները կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի անտեսված քաղցկեղով.

  • կոնքի ցավը,
  • խնդիրներ պետքարան գնալու հետ՝ անանցանելիության պատճառով,
  • մեկ կամ երկու ոտքերի այտուցվածությունը,
  • հոգնածությունը,
  • քաշի կորուստը:

Ի՞նչն է էլ ավելի վտանգում առողջությունը

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը կամ ազդել արդեն իսկ ի հայտ եկածի վրա.

  • սեքսը տարբեր զուգընկերների հետ,
  • առաջին սեռական ակտը շատ երիտասարդ տարիքում,
  • սեքսը այն տղամարդու հետ, ում նախկին զուգընկերուհին տառապում էր արգանդի վզիկի քացկեղով,
  • ծխախոտը,
  • թույլ իմունային համակարգը:

Քաղցկեղի ամերիկյան ընկերակցությունը զգուշացնում է, որ բոլոր այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև վարակով, սակայ դա չի նշանակում, որ կարելի է անտեսել դրանք: Վերոնշյալ ցանկացած ախտանշանի դեպքում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և անցնել բուժզննում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․