Ինչպես ազատվել էրեկտիլ դիսֆունկցիայից

Ամերիկացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի հավելումները կարող են օգնել բուժել էրեկտիլ դիսֆունկցիան:

Մասնագետների խոսքով՝ այս ակտիվ նյութի ընդունումն ավելի անվտանգ է, քան թիրախային դեղորայքի ընդունումը:

Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Atherosclerosis ամսագրում: Դրա շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող 3400 տղամարդու բժշկական տվյալները՝ պարզելու համար, թե կապված է արդյոք վիտամին D-ի մակարդակը նրանց առողջական վիճակի հետ: Երեք տարի տևած ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ այս տարրի դեֆիցիտը լուրջ ազդեցություն է ունենում էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքերի թվի վրա և 57 տոկոսով բարձրացնում է խնդրի զարգացման հավանականությունը:

Միևնույն ժամանակ մեկ տարի վիտամին D-ի հավելումների ընդունումը զգալիորեն մեղմում է էրեկտիլ դիսֆունկցիայի ախտանշանները 35-65 տարեկան տղամարդկանց մոտ, ինչպես նաև բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը գրեթե 25 տոկոսով և նվազեցնում էստրադիոլի մակարդակը գրեթե 20 տոկոսով:

Տեստոստերոնը տղամարդկանց սեռական հորմոնն է, որը նպաստում է էրեկցիային, մինչդեռ էստրադիոլը կանանց օրգանիզմին բնորոշ հորմոն է, որը ճնշում է տեստոստերոնի ազդեցությունը: Վիտամին D-ի նման ազդեցությունը նշանակում է, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց առողջության վրա՝ ավելացնելով էրեկցիաների թիվը: Բացի այդ, այս վիտամինային հավելումի ընդունումը չի առաջացնում այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին առաջացնում են դեղամիջոցները, ուստի այն շատ ավելի անվնաս է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․