ԿԱՐԵՎՈՐ. Նշաններ, որոնք վկայում են խոցային հիվանդության մասին

Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերն առաջանում են տարբեր պատճառներով:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում պատճառը Helicobacter pylori միկրոբն է, ինչպես նաև հակաբորբոքային միջոցների երկարատև ընդունումը:

Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները և այլ գործոններ:

Ստամոքսի խոցը բավական ուժեղ ցավի պատճառ է դառնում, իսկ համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող են լուրջ բարդություններ զարգանալ:

Այդ պատճառով կարևոր է ժամանակին ստանալ ախտորոշում և բուժում՝ թեև մարդկանց շրջանում այն կարող է տարբեր կերպ արտահայտվել:

Ցավ: Խոցային հիվանդության հիմնական ախտանշանը ցավն է, որն առաջանում է կրծքավանդակից մինչև պորտ ընկած հատվածում: Ցավը սաստկանում է սնունդ ընդունելուց հետո, հիմնականում ընդհատվող բնույթ է կրում:

Անհարմարության զգացում որովայնում: Այս ախտանշանը ևս սրվում է սնունդ ընդունելուց հետո: Մարդիկ, ովքեր տառապում են խոցային հիվանդությամբ, հաճախ են գազերի կուտակում ունենում, գանգատվում անհարմարության զգացումից:

Սրտխառնոց: Սրտխառնոցը հատկապես անհանգստացնում է առավոտյան ժամերին, երբ ստամոքսը դատարկ է:

Ծանրություն որովայնում, փքվածություն: Սրանք կարելի է համեմատել այն զգացողության հետ, որն առաջանում է չափից շատ ջուր օգտագործելու արդյունքում:

Գրիպանման երևույթներ: Խոցային հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ են հիվանդության ախտանշանները շփոթում գրիպի հետ:

Ախորժակի կորուստ: Սննդի վերամշակման ընթացքում որովայնում ցավ է առաջանում: Սուր ցավի պատճառով մարդկանց մեծ մասն ախորժակի կորուստ է ունենում:

Գլխացավ: Գլխացավը հիմնականում տանջում է քաղցած ժամանակ:

Քաշի նվազում: Ուժեղ ցավը, որն առաջանում է խոցային հիվանդության հետևանքով, առաջացնում է ախորժակի նվազում՝ հանգեցնելով քաշի անկման: Քաշի նվազման պատճառ է դառնում նաև փսխումը:

Արտաթորանքի գույն: Խոցի դեպքում արտաթորանքը կարող է մգանալ: Բարդ դեպքերում կարող է նկատվել նաև արյուն:

Արյունային փսխում: Հիվանդության զարգացման դեպքում կարող է նաև արյունային փսխում նկատվել: Այս դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․