3-օրյա մաքրող դիետա` որովայնի շրջագիծը փոքրացնելու համար

Like on FB:

Որովայնի շրջագիծը կրճատելը հեշտ չէ:

Դա լուրջ ջանքեր և ժամանակ է պահանջում:

Դեպքերի մեծամասնությունում բավական արագ հնարավոր է ազատվել որովայնի փքվածությունից, որի հետևանքով որովայնի չափերը մեծանում են:

Այս եռօրյա դիետան կօգնի օրգանիզմից դուրս բերել հեղուկն ու կուտակված տոքսինները:

Առաջարկվում է առողջ և հավասարակշռված սնունդ:

Հաջողության բանալիներ: Որպեսզի դիետան արդյունավետ լինի և իսկապես օգնի կրճատել որովայնի շրջագիծը, հարկավոր է հետևել որոշակի կանոնների:

  • Ամենակարևորն օգտագործվող սննդի քանակն է: Այն կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, հետևաբար՝ յուրաքանչյուր մարդու դեպքում անհատական է:
  • Ընդհանուր սկզբունքն այն է, որ պետք չէ այնքան սնունդ օգտագործել, որ ամբողջությամբ հագենաք: Պետք է կանգ առնել այն պահին, երբ սովի զգացումը թուլանում է, այսինքն` հագեցած եք մոտավորապես 80 տոկոսով:
  • Հիշեք, որ քաղցրի օգտագործումն ուղղակիորեն կապված է որովանի շրջագծի մեծացման հետ:
  • Հարկավոր է ուտել դանդաղ, մանրամասն ծամել սննդի յուրաքանչյուր կտոր:
  • Պետք է վաղ ընթրել և խուսափել ուշ ժամերին ուտելուց:
  • Եթե ուշ ժամերի սով զգաք, կարող եք թուրմ օգտագործել, մեկ բաժակ բուսական կաթ, մեկ կիվի, և այլն:
  • Եթե նյութափոխանակության խանգարումներ ունեք, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը` ախտորոշում ստանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Նախաճաշ: Առաջարկվող նախաճաշն առողջ է ու սննդարար: Այն բաղկացած է հում մթերքից, որը հարուստ է սննդային մանրաթելերով, առողջ ճարպերով ու բուսական ճարպերով: Այս համադրությունը հագեցածության զգացում ու էներգիա կհաղորդի: Առավոտը հարկավոր է սկսել այս կոկտեյլով. բաղադրիչներ

  • 1 հասած կիվի
  • 1 կտոր արքայախնձոր
  • կես ավոկադո
  • 1 ճյուղ թարմ նեխուր
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր, որոնք նախապես թրջվել են ջրում ամբողջ գիշեր` 10 գրամ
  • աղացած իմբիր
  • 1 ճաշի գդալ կոկոսի յուղ` 15 գրամ
  • 1 թեյի գդալ խաշխաշ` 5 գրամ
  • մեղրախոտ` ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված:
  • Ցանկության դեպքում կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Ճաշ և ընթրիք: Սրանց ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ երկու մթերքը.

  • մեկ բաժին բանջարեղեն
  • մեկ բաժին սպիտակուցային սնունդ` միս, ձուկ, ձու, լոբազգիներ, ավոկադո, պանիր, ընդեղեն:

Ճաշին խորհուրդ է տրվում ընտրել հում բանջարեղեն և ավելի «բարդ» մշակվող սպիտակուցներ, իսկ ընթրիքին` մշակված բանջարեղեն և սպիտակուցներ, որոնք հեշտությամբ են յուրացվում:

  • Ածխաջրերը հարկավոր է օգտագործել սահմանափակ քանակով, գերադասելի է՝ կեսօրին: Հարկավոր է որակյալ ածխաջրեր ընտրել` ամբողջական հատիկավորներ, կարտոֆիլ և այլն:
  • Հրաժարվեք քաղցրավենիքից:

Ֆիզիկական վարժություններ: Այս երեք օրերի ընթացքում կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. աշխատեք շատ քայլել, նվազագույնը 30 րոպե հատկացրեք միջին ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
Իսկ դուք կգտնե՞ք ձեզ այս շարքում․ սիրո իրական պատկերը, որը կողքից ոչ ոք չի տեսնում (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
5 բան, որ տղամարդն անում է, եթե իսկապես սիրում է
7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի

Latest

Ո՞ր թեյն է օգտակար, և ո՞ւմ համար է վտանգավոր թեյ խմելը
ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք կռահել, թե աղջիկներից որ մեկն է հարուստը
20+ լուսանկարներ, որոնք արվել են անխուսափելիից մեկ վայրկյան առաջ
Աշխարհահռչակ նկարիչներ, ովքեր իրենց հայտնի կտավները նկարել են թմրանյութերի ազդեցության տակ
3 իրավիճակ, երբ անհրաժեշտ է անպայման ստուգել աղիների քաղցկեղի առկայությունը
ԹԵՍՏ. Միայն բարձր ինտելեկտով մարդկանց է հաջողվում անցնել այս թեստը
Ե՞րբ է ձեր բաժանվելու ժամանակը
Հարաբերություններ ամուսնալուծված տղամարդու հետ
ԹԵՍՏ․ Մարդկանց միայն 7%-ն է կարողանում գտնել ՍԽԱԼԸ այս նկարում, իսկ դուք կարո՞ղ եք