Մասնագետները ներկայացրել են անվտանգ թվացող ախտանշան, որը կարող է հուշել քաղցկեղի մասին

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն նկատում հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները, ինչի հետևանքով էլ այն չափազանց ուշ է հայտնաբերվում։

Այս հիվանդությունը ժամանակին ախտորոշելու և բարեհաջող բուժելու համար հարկավոր է տարբերել դրա վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններն ու դրանց առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկին, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ եկող ախտանշաններն առաջին հայացքից կարող են անկարևոր թվալ, ինչի պատճառով շատերը դրանք պարզապես անուշադրության են մատնում։

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի մասնագետները ներկայացրել են նման «անվտանգ» թվացող ախտանշաններից մեկը, որը կարող է հուշել քաղցկեղի մասին։ Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը, խոսքը քորով ուղեկցվող մաշկային ցանի մասին է, որը չի կարելի անտեսել։

Բժիշկների խոսքով՝ դեմքին կամ կոպերին ի հայտ եկած ցավոտ ցանը, որն ունի մանուշակագույն երանգ, հուշում է դերմատոմիոզիտ կոչվող հիվանդության մասին, որն էլ իր հերթին կարող է նախազգուշացնել վտանգավոր օնկոլոգիական հիվանդության զարգացման մասին։

«Մեծահասակների մոտ դերմատոմիոզիտը կապված է լինում քաղցկեղի, հատկապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի, թոքերի քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի և աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ։ Դերմատոմիոզիտն արտասովոր բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է մաշկային ցանով ու մկանային թուլությամբ», – նշել են Մայո կլինիկայի մասնագետները։

Ցանից բացի հիվանդների մոտ կարող է նկատվել նաև սաստկացող մկանային թուլություն ազդրերի, ուսերի ու թևերի հատվածում, ինչպես նաև մեջքի ցավեր ու փորկապությունը։ Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անպայման դիմել թերապևտնին ու բուժզննում անցնել դրանց պատճառը պարզելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․