Ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան դատարկ ստամոքսին

Առավոտն օրվա սկիզբն է, հենց առավոտից է կախված, թե ինչ ընթացք կունենա ամբողջ օրը:

Ուստի շատ կարևոր է օրը ճիշտ նախաճաշով սկսել:

Չէ՞ որ հենց նախաճաշից է կախված, թե ինչպես կզգաք ձեզ ամբողջ օրվա ընթացքում:

Բոլորս էլ սովոր ենք առավոտյան տարբեր մթերքներ ուտել, սակայն քչերն են մտածում, թե որ մթերքն է բացասաբար ազդում օրգանիզմի վրա:

Առաջին ուտելիքը շատ կարևոր է, քանի որ դատակ ստամոքսին սնունդ եք ուղարկում, որը պետք է լինի սննդարար և, որ ամենակարևորն է, չվնասի առողջությանը:

Շատ մթերքներ, որոնք տեսնում ենք նախաճաշի սեղանին, ընդհանրապես չի կարելի ուտել դատարկ ստամոքսին:

zNews-ը Ձեզ է ներկայացնում այդ մթերքների ցուցակը․

1. Ցիտրուսային մրգեր- Դրանք ալերգիա առաջացնելու հատկություն ունեն: Նույնիսկ, եթե ալերգիկ չեք, առավոտյան ցիտրուսային միրգ ուտելը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների:  Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ  դառնալ:

2. Բանան- Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը: Սակայն պետք չէ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո բանան ուտել: Դատարկ ստամոքսին կերած բանանը կարող է խախտել օրգանիզմում կալիումի և մագնեզիումի բալանսը: Այնպես որ, մի զարմացեք, եթե առավոտյան բանան ուտելուց հետո ամբողջ օրվա ընթացքում թուլություն զգաք:

3. Հում բանջարեղեն- Առավոտյան հում բանջարեղեն ուտելը նույնպես կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը հում բանջարեղենի թթվայնությունն է, որը վնասում  է ստամոքսի պատերին:

4. Յոգուրտ- Իհարկե, եթե առավոտյան յոգուրտ ուտեք՝ օրգանիզմին այնքան չեք վնասի, որքան ցիտրուսային մրգերի դեպքում: Սակայն դժվար թե օգուտ էլ ստանաք: Օրգանիզմին հավելյալ բակտերիաներ առավոտյան պետք չեն:

5. Սառն ըմպելիքներ- Սառը ջուրն ընդհանրապես վատ է ազդում մարսողության վրա, այդ իսկ պատճառով չի կարելի սառը ջուր խմել ուտելու ընթացքում: Իսկ եթե առավոտյան սառը ջուր խմեք, ապա ստամոքսը դժվար թե ուրախանա: Ամբողջ օրվա ընթացքում կդանդաղեցնեք սննդի մարսողությունը:

6. Քաղցրավենիք- Շատ հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք շաքարախտով են տառապում, նախկինում առավոտյան քաղցր բաներ ուտելու սովորություն են ունեցել: Ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ առավոտյան բավականաչափ ինսուլին արտազատել, հետևաբար՝ առավոտյան քաղցրավենիք ուտելը շատ վտանգավոր է:

Ճիշտ սնվեք, և ձեր ինքնազգացողությունը ձեզ հաճելիորեն կզամացնի: Այժմ գիտեք, թե որ մթերքները չի կարելի ուտել առավոտյան: Այս ցուցակը փակցրեք սառնարանին, որպեսզի ամեն անգամ այս մթերքներից մեկին ձեռքը գցելիս՝ հիշեք, որ դրանք վնասակար են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․