Բժիշկ Կոմարովսկի. Ողջ Ճշմարտությունը գրիպի մասին և կարևոր խորհուրդներ

Սուր շնչառական վիրուսային վարակներ

Հիշեք ամենակարևորը՝ ձեր գործողությունների տակտիկան ընդհանրապես կախված չէ նրանից, թե ինչ անվանում ունի վիրուսը:

Գրիպը սեզոնային է, խոզի, փղի, թե ընդհանրապես գրիպ չէ, կարևոր չէ:

Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլ կոնկրետ գործողությունները:

Պրոֆիլակտիկա

Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապա դուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամ պատվաստվում եք:

Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեք վիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:

1. Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե, առաջին՝ դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում ՝ ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:

2. Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝ մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոն գոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները, այդ բոլոր՝ չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցները համապատասխանում են ռուսի՝ «պետք է ինչ-որ բան անել» արտահայտությանը:

Այդ դեղահաբերի հիմնական օգուտը պսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:

3. Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդ, այդքան քիչ է հիվանդանալու հավանականությունը: Կարանտինը հրաշալի է: Մասսայական հավաքների արգելքը՝ հիասքանչ է: Մեկ կանգառ ոտքով անցնելն ու ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը՝ իմաստուն քայլ:

4. Շնչադիմակ: Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է լինի հիվանդի վրա, եթե շուրջն առողջ մարդիկ են՝ այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:

5. Հիվանդի ձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսն անցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառական վիրուսային վարակ:

Մի դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացեք և ձեզ հետ ունեցեք թաց հակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվեք, մաքրեք, մի ծուլացեք:

Սովորեք ինքներդ ու երեխաներին էլ սովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը:

Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներին միմյանց ձեռքով բարևել:

Օգտվեք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:

6. Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայց գրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Այնպես որ, Կիևի հրապարակում 200.000 հոգանոց միտինգն ավելի անվտանգ է, քան ակումբում 1000 հոգանոց հավաքը:

Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելու ընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս ասպեկտից՝ եթե դուրս եք եկել զբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակը կրեք ավտոբուս նստելիս, օֆիսում կամ խանութում:

Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի  հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնող միջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացեք հատակը: Օգտագործեք օդը խոնավեցնող միջոցներ:

Ավելի լավ է տաք հագնվեք, բայց մի միացրեք ավելորդ տաքացուցիչներ:

7. Լորձաթաղանթի վիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում է տեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետի աշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում  են թուլացած տեղային իմունիտետի սահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը (Դիմեդրոլ, Սուպրաստին, Տավեգիլ, Տրայֆեդ. այս ցուցակը մեղմ ասած, ամբողջական չէ):

Խոնավեցրեք լորձաթաղանթը: 1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեք ցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն  նպատակով դեղատնից կարելի է գնել շնչուղիները խոնավեցնող միջոցներ:

Բուժման կանոնները

1. Տաք հագնվել, բայց սենյակում լինի զով և թարմ օդ:

2. Չստիպել ուտել: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:

3. Շատ հեղուկ օգտագործեք:

4. Քթի մեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:

5. Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝ պսիխոթերապիա:

6. Եթե որոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ արգելվում է ասպիրինը:

7. Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:

8. Հակաալերգիկ միջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն:

9. Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնում են բարդությունների ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․