Իմունային համակարգը բժշկվելու բանալին է. այդ թվում՝ քաղցկեղից

Like on FB:

«Նոր դարի դավադրության տեսության» հեղինակ, գրող և հրապարակախոս Դեյվիդ Այքը վերջերս մի ցնցող հոդված հրապարակեց այն մասին, որ յուրաքանչյուր օնկոլոգիական հիվանդություն բուժելի է: Իսկ այն, որ տարեկան քաղցկեղից մահանում է ավելի քան 9 միլիոն մարդ, աշխարհի կառավարման՝ բնակչության թիվը կրճատելու պլանի իրագործումն է:

«Եթե մարդկությունը շարունակի ձեռքերը ծալած նստել, ապա մեր մոլորակին ցավալի վախճան է սպասվում»,- ասել է գրողը:

Այքն ավելի քան 40 տարվա վաղեմության գաղտնի փաստաթղթեր էր հայտնաբերել: Պարզվում է, որ դեռ 1969 թվականին Ռոքֆելլերի կենտրոնում՝ էլիտային մոտ կանգնած բժիշկների փակ խորհրդակցության ժամանակ, գաղտնի զեկույց էր արվել: Զեկույցում մասնավորապես նշվում էր՝ «Մենք այժմ կարող ենք բուժել յուրաքանչյուր տեսակի քաղցկեղ: Սակայն մենք չենք կարող այս տեղեկատվությունը տարածել՝ առանց հատուկ թույլտվության: Բացի այդ, օնկոլոգիական և այլ հիվանդությունների պատճառով մասսայական մահացությունը կնվազեցնի բնակչության աճի տեմպը»:

Ըստ հոդվածագրի՝ դեղագործական կազմակերպությունները չեն ցանկանում արտադրել դեղեր, որոնք կօգնեն բուժել քաղցկեղը, այս ամենը կարող է հսկայական հարված հասցնել իրենց բիզնեսին:

Դեյվիդ Այքը պնդում է, որ այս ամենի նպատակը միայն գումար վաստակելը չէ: Համաշխարհային կառավարող էլիտան ամեն կերպ պայքարում է մոլորակի բնակչության թիվը կրճատելու համար: Քաղցկեղի բուժման դեղամիջոցներ հայտնաբերած շատ բժիշկներ հետապնդվում են իշխանության ներկայացուցիչների և չինովնիկների կողմից: Այս ամենին դեմ դուրս եկած բժիշկներից մեկն իտալացի բժիշկ, օնկոլոգ Տուլիո Սիմոնչինին էր (Dr Tullio Simoncini):

«Կարծում եմ՝ ժամանակն է հասարակական պայքար սկսել քաղցկեղը բուժելու ավանդական մեթոդների դեմ: Չի կարելի 100 տարի շարունակ հետազոտություններ անցկացնել մեկ հիվանդության շուրջ, սա արդեն գիտություն չէ, այլ ինտելեկտուալ խաբեություն է: Քաղցկեղը գենետիկ հիվանդություն չէ»,- ասում է Տուլիո Սիմոնչինին:

Սիմոնչինին նաև պնդում է , որ քաղցկեղի բնույթի ավանդական բացատրությունները բացարձակ սխալ են: Դրա հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղը սնկային հիվանդություն է, այսինքն՝ քաղցկեղի բջիջներն առաջանում են սնկերից մեկի պատճառով: Սիմոնչինին կարծում է, որ քաղցկեղը հենց կանդիդա տեսակի սունկն է: Լինելով օնկոլոգիական հիվանդությունների գիտակ՝ նա բացահայտել է քաղցկեղի բուժման իրական մեթոդը:

Նա հայտնաբերել է, որ քաղցկեղի բոլոր տեսակներն իրենց նույն կերպ են դրսևորել, անկախ նրանից, թե որ օրգանում կամ հյուսվածքում է քաղցկեղային ուռուցքը հայտնաբերվել: Չարորակ բոլոր գոյացությունները սպիտակ գույնի էին՝ նույն կանդիդա սնկի գույնին, ստացվում է, որ սա գործընթաց է, որն օրգանիզմն աշխատեցնում է՝ կանդիդոզի դեմ պայքարելու համար:

Եթե հիմնվենք այս եզրակացության վրա, ապա հիվանդությունը զարգանում է հետևյալ սցենարով՝ կանդիդա սունկը, որը սովորաբար կառավարվում է ուժեղ իմունիտետի կողմից, սկսում է բազմանալ թույլ օրգանիզմում և յուրօրինակ «գաղութ» է ստեղծում: Երբ օրգաններից որևէ մեկը կանդիդոզով է վարակվում, իմունիտետը փորձում է օտարածին գոյացությունից պաշտպանել այդ օրգանը: Իմունային բջիջները պաշտպանիչ վահան են ստեղծում օրգանիզմի բջիջներից: Եվ հենց սա էլ ժամանակակից բժշկությունը քաղցկեղ է անվանում:

Համարվում է, որ մետաստազների տարածումն օրգանիզմում չարորակ բջիջների արտահոսքն է դեպի այլ օրգաններ և հյուսվածքներ: Սակայն Սիմոնչինին պնդում է, որ մետաստազները բացատրվում են նրանով, որ կանդիդա սունկը տարածվում է օրգանիզմում: Իսկ սնկները կարող են վերացնել իմունային համակարգի միայն նորմալ աշխատող բջիջները: Իմունային համակարգը բժշկվելու բանալին է:

Տարեցտարի քաղցկեղով հիվանդների թիվն աճում է: Իմունիտետը թուլանում է՝ սննդի, սննդային հավելումների, թունաքիմիկատների և վակցինացիաների, էլեկտրամագնիսական և միկրոալիքային տեխնոլոգիաների, դեղամիջոցների, սթրեսների պատճառով:

Այժմ քաղցկեղի ամենատարածված բուժումը հիմնված է այն պոստուլատի վրա, որ քաղցկեղի բջիջներն ավելի շուտ կմահանան, քան առողջները: Քիմիաթերապիայի թունավոր համակցությունները սպանում են իմունիտետի բջիջները: Իսկ կանդիդան չի վերանում: Իմունային համակարգն ի վիճակի չէ կառավարել կանդիդայի բջիջները: Սունկը տեղափոխվում է այլ օրգաններ և հյուսվածքներ:

Քաղցկեղից բուժվելու համար անհրաժեշտ է ամրացնել իմունիտետը, այլ ոչ թե թուլացնել այն: Երբ Սիմոնչինին հասկացավ (տեսանյութը՝ այստեղ), որ քաղցկեղն ունի սնկային բնույթ, նա սկսեց փնտրել արդյունավետ միջոց՝ ֆունգիցիդ:

Կանդիդան արագ մուտացիայի է ենթարկվում և այնքան արագ է հարմարվում դեղամիջոցին, որ նույնիսկ սկսում է սնվել դրանով: Եվ մնացել է միայն հին ու փորձված մեթոդը, որը պայքարում է սնկային հիվանդությունների դեմ՝ նատրիումի երկկարբոնատը, որը սոդայի հիմնական բաղադրիչն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
Չխորտակվող կղանք․ ե՞րբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր

Latest

8 հայտնի սիմվոլներ, որոնք կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը
Սիրային թեստ. Կենդանակերպի նշաններով պարզեք ձեր համատեղելիությունը
ԹԵՍՏ․ Դուք ունեք 10 վայրկյան նկարում առկա կոպիտ սխալը գտնելու համար
Ինչպես լինել կատարյալ. 15 կետ, որոնք կփոխեն քո կյանքը
Այս թեստը անցնում են միայն նրանք, ում IQ-ն մեծ է 130-ից
Կանանց տիպեր, ումից խուսափում են տղամարդիկ
Մեկ օրով հրաժարվեք ուտելիքից
Օրվա մեջ կերեք 2-3 կիվի. մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի
«Կեղծ» հղիություն. Երբ մեծանում է փորը, կա սրտխառնոց, բայց դուք հղի չեք