Նախանշաններ, որոնք վկայում են օրգանիզմում վիտամին A-ի պակասի մասին

Ախտանիշները, ինչպիսիք են տեսողության, աճի խանգարումը եւ թույլ իմունիտետը, կարող են վկայել օրգանիզմում վիտամին A-ի անբավարարության մասին:

Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալեւան (Ռուսաստան):

Ինչպես գրել է «Իզվեստիա»-ն, վիտամին A-ն անհրաժեշտ է աճի, վերարտադրության, էպիթելային եւ ոսկրային հյուսվածքների տարբերակման, ինչպես նաեւ իմունիտետի եւ տեսողության պահպանման համար:

Այս վիտամինի անբավարարության նշաններն առաջին հերթին համարվում են տեսողության խնդիրները. վիտամին A-ի պակասի պատճառով զարգանում է «հավկուրություն»: Սուր դեֆիցիտի դեպքում առաջանում է մի վիճակ, որը կոչվում է քսերոֆթալմիա («չորաչքություն»), որն ի վերջո հանգեցնում է եղջերաթաղանթի խոցերի եւ կուրության:

Երեխաների համար վիտամին A-ն նույնպես կարեւոր է աճի եւ քաշի ավելացման համար: Այն նաեւ մասնակցում է ոսկորների զարգացմանն ու հասունացմանը: Ցածր իմունիտետը նույնպես վկայում է օրգանիզմում վիտամին A-ի անբավարարության մասին:

«Վիտամին A-ի նույնիսկ աննշան անբավարարություն ունեցող մարդիկ ավելի հակված են շնչառական հիվանդությունների եւ վարակիչ փորլուծության», – նշել է նա:

Վիտամին A-ի պաշարները համալրելու համար նա խորհուրդ է տվել ուտել լյարդ, ձկան յուղ, ձվի դեղնուց, կարագ եւ պանիր, ինչպես նաեւ խմել չմշակված կաթ: Պետք է ուտել նաեւ գազար, դեղին եւ մուգ կանաչ տերեւավոր բանջարեղեն (օրինակ՝ սպանախ, բրոկկոլի), դդում, ծիրան եւ սեխ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․