Չափազանց կարևոր է հասկանալ, որ օրգանիզմին տարին մեկ անգամ դետոքս է անհրաժեշտ:
Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում այուրվեդյան բժշկության մեջ հայտնի մի թեյ, որը մաքրում է օրգանիզմն ու վիտամիններով է սնուցում այն:
Խնջույքներից հետո չափազանց կարևոր է մարսողությունը կարգավորելը:
Այուրվեդը, որը սնվելու հնագույն համակարգ է, ներկայացնում է հրաշալի բաղադրատոմս, որը պարզից էլ պարզ է:
Թեյի բաղադրության մեջ են մտնում կոճապղպեղ, ֆենհել, քրքում, կիտրոն և այլ օգտակար տարրեր, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը:
Այս դետոքս-թեյը կարելի է խմել մի քանի ամիս շարունակ, այն բոլորովին անվնաս է:
Ձմռանն այս թեյը կօգնի մարսել դժվարամարս ուտելիքները:

Թեյի բաղադրատոմս
- 1 լ ջուր
- 1-2 ճ/գ կոճապղպեղի կտրատած արմատ
- 1 ճ/գ բարակ կտրատած քրքումի արմատ կամ 1 թ/գ աղացած
- 1-2 թ/գ համեմ
- 1-2 թ/գ չաման
- 1-2 թ/գ ֆենհելի սերմեր
- 1-2 թ/գ կանաչ կամ սև թեյ, անանուխ
- 1 կտոր կիտրոն
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան կես լիտր ջուր լցրեք: Թողեք խառնուրդը թրմվի 5 րոպե, ապա լցրեք բաժակների մեջ և անմիջապես խմեք:
Թեյնիկի մեջ կրկին եռացրած ջուր լցրեք, թողեք մնա այս անգամ ավելի երկար ժամանակ, լցրեք բաժակի մեջ և խմեք օրվա ընթացքում: Ցանկության դեպքում թուրմը կարող եք մի քանի անգամ օգտագործել:
Լավագույն արդյունքի համար՝ օրական 2 լ խմեք այս թեյից:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
