Կանանց միզուղիների բորբոքումներ. ախտանիշներ, բուժում

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ:

Կանանց մոտ 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով:

Այս բորոքումների հիմնական պատճարռն է աղիքային ցուպիկը (E.coli):

Կան նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտեիաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) ևայլն:

ԱՄՆ-ում միզուղիների բորբոքումների կապակցությամբ ստատիստիկ տվյալներով տարեկան կատարվում է.

  • 7 միլիոն բժշկական խորհրդատվություն
  • 1 միլիոն շտապ օգնության դեպք
  • 100000 հոսպիտալիզացիա

Բակտերիուրիա (Bacteriuria)

Դա նշանակում է՝ բակտերիաների առկայություն մեզի մեջ: Բակտերիուրիայի դասակարգումն է հետևյալը.

  • ուոոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ
  • ուռոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ
  • ուռոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ

Պատճառներ:

  • Հիգիենա: Ուղիղ աղիի սխալ մաքրումը՝ հետևից առաջ ուղղությամբ
  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանը՝ ուղիղ աղիից դեպի հեշտոց, այնուհետև՝ միզուղիներ: Նաև երբեմն միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այս ինֆեկցիաներից են՝ խլամիդիա, ուրեպլազմա, գոնորեա…:
  • Հակաբեղմնավորչ կամ խոնավեցնող քսուքների հաճախակի օգտագործումը
  • Հղիություն: Հաճախակի կարող են հանդիպել միզուղիների բորբոքումներ հղիության ընթացքում, որոնք երբեմն լինում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), և որոշ դեպքերում նաև բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայմանավորված է էստրոգենների անբավարարությամբ:

Դասակարգում:

  • Ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ(cystitis)
  • Ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis)
  • Բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ ոչ (complicated UTI’s or pyelonephritis)
  • Ուռոսեպսիս(urosepsis)
  • Միզուկաբորբ (urethritis)

Ախտանշաններ:

  • Անզուսպ միզարձակման ցանկություն
  • Այրոց
  • Հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն
  • Պղտոր մեզ
  • Արյունամիզություն
  • Մեզից հոտ
  • Կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր
  • Սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (բարդացած ինֆեկցիաների դեպքում)

Բուժում:

Հիմնական բուժումը կատարվում է անտիբիոտիկներով: Շատ կարևոր է խուսափել անտեղի և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման համար: Քանի որ այս դեպքում կարող է զարգանալ անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

Կանխարգելում:

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենա (ուղիղ աղիի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը…)
  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը)
  • Սեռական ակտից առաջ և հետո միզելը
  • Վիտամին C-ի պարբերական ընդունումը
  • Բամբակյա ներքնազգեստների օգտագործումը (խուսափելու համար խոնավությունից)
  • Լոռամրգի (cranberry) օգտագործումը
  • Խուսափել սեռական այն դիրքերից, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել
  • Ջրի բավարար ընդունում օրվա ընթացքում
  • Խուսափել ոչ մասնագիտական մոտեցումից և միզուղիների բորբոքումների հայտնաբերման և բուժման համար՝ ժամանակին դիմել ուռոլոգի խորհրդատվությանը:

Ռաֆֆի Ջանեցյան, ուռոլոգ

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)