Ինչպե՞ս տնական միջոցներով արագ իջեցնել արյան ճնշումը

Արյան բարձր ճնշմամբ տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների  1/3-ը:

Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:

Թվում է, թե նման դեպքում միակ ճիշտ լուծումը դեղամիջոցներն են, բայց պետք է հիասթափեցնեմ դեղի սիրահարներին, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ ճնշման դեղերը նպաստում են քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների առաջացմանը:

Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ մեզ օգնության են հասնում այն հրաշք տնական միջոցները, որոնք արագ իջեցնում են արյան ճնշումը և ոչ մի վատ հետևանք չեն թողնում մեր առողջությանը:

Նուշ

Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը: Ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նուշն օգտագործել ընկույզի հետ, քանի որ վերջինս նույնպես համարվում է արյան ճնշումը իջեցնելու արդյունավետ միջոց:

Կարմիր կծու պղպեղ

Կարմիր կծու պղպեղն արյան անոթները լայնացնում է, որի հետևանքով կարգավորվում է արյան շրջանառությունը: Մեկ կամ երկու թեյի գդալ աղացած կարմիր կծու պղպեղն ավելացնելով եռացրած ջրին՝ ստանում ենք տնական դեղամիջոց, որն օգնում է արագ կարգավորել արյան ճնշումը:

Կակաո

Կակաոն հարուստ էֆլավոնոիդներով, հակաբորբոքային նյութերով, որոնց շնորհիվ արյան ճնշումը կարգավորվում է: Կակաոն հզոր զենք է արյան բարձր ճնշման դեմ: Արյան բարձր ճնշումն անմիջական կապ ունի «սթրես» հասկացության հետ, իսկ կակաոյի ֆլավոնոիդները ոչ միայն օգնում են օրգանիզմին ավելի հեշտ դիմակայել սթրեսին, այլև կարգավորում են սթրեսի հորմոնի քանակը մեր օրգանիզմում: Կակաոյի ֆլավոնոիդները պաշտպանում  են օրգանիզմը կաթվածից և սրտի ինֆարկտից:

Քրքում (шафран прекрасный, Crocus speciosus)

Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը և արյան բարձր ճնշումը  մեր օրգանիզմում առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, որոնց դեմ կարող է պայքարել քրքումը: Օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելով`քրքումն օգնում է կարգավորել սրտանոթային ֆունկցիան և արյան շրջանառությունը: Քրքումը նաև ամրացնում է արյան անոթների պատերը, մաքրում դրանք ավելորդ մնացորդներից և խցանումներից:

Սխտոր

Մանրէների թշնամի համարվող մեր բարեկամ սխտորը, պարզվում է, ևս մեկ հզորագույն միջոց է արյան բարձր ճնշման դեմ: Սխտորը բնականոն կերպով նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը և իջեցնում բարձր ճնշումը: Եթե Ամերիկայում մարդիկ նախընտրում են սխտորն օգտագործել հաբերի տեսքով, ապա  Հայաստանում ավելորդ ծախսերից խուսափելու համար՝ այն օգտագործում են իր իսկ  բնական տեսքով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․