Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր կաթնաշոռ ուտեք

Կաթնաշոռի օգտակար լինելու մասին մենք լսում ենք սկսած մանկությունից։ Բացի ոսկորները ամրացնելուց, այս սնունդը ունի նաև մի շարք այլ հատկություններ։

Գիտե՞ք, որ այն կարող է արագացնել նյութափոխանակությունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Կաթնաշոռի բոլոր տեսակները միանման օգուտ են տալիս։

Իսկ ահա իր համով առաջատարը այծի կաթից պատրաստված կաթնաշոռն է։

Արագանում է նյութափոխանակությունը

Կաթնաշոռի մեջ բավարար քանակությամբ В խմբի վիտամիններ կան, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Օրինակ՝ В12 վիտամինը օգտակար է ուղեղի աշխատանքի համար և օգնում է արդյունավետ յուրացնել երկաթը։ Ռիբոֆլավինը (B2)՝ թիամինի հետ միասին, ածխաջրերը փոխակերպում է էներգիայի, իսկ պանտոտենաթթուն մասկնակցում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը։

Կձևավորվեն մկանները

Կաթնաշոռը պարունակում է կազեին սպիտակուց, որը դանդաղորեն է յուրացվում և այդպես օգնում է մկանների աճին։  Մի շարք սպորտսմեններ այն օգտագործում են քնից առաջ․ ամինաթթուները հայտնվում են արյան մեջ, իսկ մկանները անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր են ստանում

Բացի այդ կաթնաշոռը հագեցնում է և էներգիա հաղորդում։ Այն հարմար է այն բուսակերների համար՝ ովքեր չեն հրաժարվել կաթնամթերքից։ Այն ապահովում է օրեկան անհրաժեշտ սպիտակուցի չափաքանակը։

Քաշ գցելը ավելի է հեշտանում

2015 թվականի հետազոտության արդյունքները զարմացնում են․ պարզվում է, որ կաթնաշոռը օգնում է նիհարել անգամ առանց վարժությունների։Ավելորդ քաշ ունեցող մարդիկ ցածր կալորեականություն ունեցող դիետա էին պահպանում և կանոնավոր կերպով կաթնաշոռ էին ուտում և միևնույն ժամանակ ոչ մի ֆիզիկական վարժություն չէին կատարում։ Մյուս խումբը կրկին նույն դիետան էր պահպանում և ֆիզիկական վարժություններ էր կատարում։

Երկու խմբին էլ հաջողվում է քաշ գցել։ Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մարզասրահ այցելելու ժամանակ չունեք, ապա ձեր սննդակարգի մեջ կաթնաշոռ ավելացրեք։

Ոսկորները ավելի ամուր կդառնան

Դեռ մանկուց բոլորս գիտենք թե ինչ առավելություններ ունեն կալցիումով հարուստ մթերքները։ Սննդային կալցիումը նույնքան հեշտ է յուրացվում, որքան հատուկ լրացումները։ Կաթնաշոռը իր մեջ պարունակում է կացիումի օրեկան նորմայի 28%-ը։ Այն դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության և ոսկորի ամրության վրա։

Կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կաթնաշոռի բաղադրության մեջ առկա մագնիումը պահպանում է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։ Սննդամթերքը օգտակար է 2-րդ տեսակի դիաբետի համար, քանի որ օրգանիզմին օգնում է պայքարել հիվանդության դեմ և նվազեցնել նրա ազդեցությունը։ Եթե ցանկանում եք կաթնաշոռը ներառել ձեր ամենօրյա սննդակարգի մեջ, ապա հաշվի առեք, որ նրա յուղայնությունը չպետք է գերազանցի 1,5%-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․