Ասա, թե որ գույնն ես սիրում, ասեմ, թե ով ես դու

Պարզվում է` մարդու սիրած գույնից շատ բան կարելի է իմանալ նրա բնավորության մասին:

Եվ այսպես,

Սև

Սև գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտրող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Նրա կյանքում ինտիմը գլխավոր դեր է խաղում, նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և լինել սիրված: Անկախ դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:

Մոխրագույն

Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:

Դարչնագույն

Դարչնագույնի սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում, հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է: Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին նրա վրա կարելի է հույս դնել:

Կանաչ

Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելում է մյուսների վստահությունը:

Կարմիր

Միանշանակ սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին ձգտում է:

Մանուշակագույն

Նա, ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին, որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:

Վարդագույն

Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:

Դեղին

Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և՛ գիտության ասպարեզներում, և՛ անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:

Կապույտ

Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:

Սպիտակ

Այսպիսի մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ խուսափել դրանից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը