Պահակն ամեն անգամ վրդովվում էր, երբ իր հարուստ ղեկավարն անտեսում էր իրեն՝ չարձագանքելով նույնիսկ իր ողջույններին. իմանալով իրականությունը՝ չկարողացավ զսպել արցունքները

Like on FB:

Առհասարակ, մարդու անհատականությունը դրսևորվում է մի քանի առանձնահատկություններով՝ արկածներով, համոզմունքներով և դիրքորոշումներով, որոնք էլ հենց փաստում են նրա ով լինելը:

Կյանքի և մարդկանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ձևավորվում է կյանքի՝ թե՛ լավ, թե՛ վատ փորձի արդյունքում՝ սեր, կորուստ, իրագործում, դավաճանություն, ողբերգություն, անզորություն:

Այս գործոններնն են, որ իրենց ազդեցությունն են թողնում մեզ վրա և կերտում մեր ներկայիս կերպարը:

Ներկայացնում ենք մի պատմություն, որից հետո անհնար է զսպել հուզմունքը:

Մի՞թե մարդուն կարելի է դատել արտաքինից: Մի՞թե պետք է անմիջապես կարծիք կազմել նրա մասին՝ նույնիսկ  չփորձելով հասկանալ նրա արարքների պատճառը:

«Իմ ղեկավարը վարում էր մի շքեղ մեքենա: Քանի որ ես նրա առանձնատան պահակն էի, իմ ամենօրյա պարտականությունն էր ողջունել նրան և բացել դարպասները նրա առջև: Սակայն նա երբեք չէր արձագանքում իմ ողջույններին:

Մի օր նա ինձ տեսավ առանձնատան աղբամանի տոպրակների մեջ ուտելիքի մնացորդներ փնտրելիս և, ինչպես միշտ, կարծես ոչինչ չնկատելով, գնաց:

Հաջորդ իսկ օրը ճիշտ նույն տեղից մի թղթե մաքուր տոպրակ գտա, որի մեջ թարմ սնունդ էր փաթեթավորված:

Ես ինձ այքա՜ն երջանիկ զգացի և առանց մտածելու, թե որտեղից էր դա հայտնվել այնտեղ, վերցրի այն:

Տարօրինակ էր, բայց դա դարձավ շարունակական:

Ամեն օր ես տուն էի տանում տոպրակներ, որտեղ, բացի թարմ բանջարեղեններից, կային նաև տան համար մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները: Եվ սա դարձավ իմ առօրյան:

Այդ ուտելիքները բավարարում էին իմ ողջ ընտանիքին:

Ինձ հետաքրքրում էր, թե ով է այդ հիմարը, որ ամեն օր մոռանում էր իր թարմ ուտելիքներով տոպրակը նույն վայրում:

Մի օր մեծ իրարանցում էր առանձնատանը, և ինձ ասացին, որ իմ ղեկավարը մահացել է:

Ի զարմանս ինձ՝ այդ օրն ուտելիքներով տոպրակ չկար տարածքում, և քանի որ շատ հյուրեր կային առանձնատանը, ես կարծեցի՝ ամենայն հավանականությամբ, հյուրերից մեկն է վերցրել այն:

Սակայն դա կրկնվեց երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, և այդպես շաբաթներ:

Ընտանիքիս կերակրելը կրկին խնդիր դարձավ ինձ համար:

Ստիպված էի դիմել ղեկավարիս կնոջը՝ աշխատավարձս բարձրացնելու համար, այլապես ստիպված կլինեի լքել այդ աշխատանքը:

Ինձ լսելուց հետո կինն ապշահար հարցրեց, թե ինչու ես երբեք չեմ բողոքել իմ աշխատավարձից վերջին 2 տարիների ընթացքում, և ինչպես է ստացվում, որ այն միայն հիմա բավարար չէ ինձ համար:

Ես փորձեցի արդարացումներ առաջ բերել, սակայն դրանք համոզիչ չթվացին նրան:

Ի վերջո, միակ ելքը նրան իրականությունը պատմելն էր: Նա հետաքրքրվեց, թե երբ դադարեցի գտնել այդ տոպրակները, և իմացավ, որ այն ճիշտ իր ամուսնու մահից հետո էր:

Իրականությունն ավելի քան պարզ դարձավ…

Ինչպե՞ս նախկինում չէի հասկացել, որ դա իմ ղեկավարն էր, ով օրեր շարունակ այդ ամենն ինձ համար էր թողնում:

Պատճառն այն էր, որ երբեք չեմ հավատացել, որ մարդ, ով երբեք չէր արձագանքում իմ ողջույններին, կարող էր այդչափ մեծահոգի լինել:

Իսկապես իրականությունը հուզիչ էր: Կինը լաց էր լինում, իսկ ես ինձ վատ էի զգում այդ իրադրությունից:

Ես նրան խնդրեցի լաց չլինել՝ ավելացնելով, որ ուրախ կլինեմ շարունակել իմ աշխատանքը:

Այնուհետև կինն ասաց ինձ․ «Ես լաց եմ լինում, քանի որ վերջապես գտա այն յոթերորդին, ում համար ամուսինս  սննդով լի տոպրակներ էր թողնում: Ես արդեն գտել էի վեց մարդու և փնտրում էի յոթերորդին, ում ահա գտել եմ:

Այդ օրվանից ի վեր կրկին սկսեցի ստանալ սննդով լի տոպրակներ:

Դրանք իմ ղեկավարի որդին անձամբ էր բերում իմ տուն՝ ճիշտ իր հոր նման՝ երբեք չպատասխանելով իմ շնորհակալություններին:

Մի օր շատ բարձր ձայնով ես նրան շնորհակալություն հայտնեցի:

Նրա պատասխանն ինձ ապշեցրեց. նա խնդրեց չվիրավորվել, երբ ինքն ինձ չի արձագանքում, քանի որ նա, ինչպես իր հայրը, ևս ունի լսողական խնդիրներ:

Հիրավի: Մենք բազմիցս սխալվում ենք մարդկանց դատելու հարցում՝ առանց իմանալու նրանց գործողությունների ետևում առկա իրական պատմությունը: Հարկավոր է լինել բարի ու քաղաքավարի մարդկանց հետ շփման հարցում, քանի որ յուրաքանչյուր ոք յուրովի է իր պայքարը մղում այս կյանքում: Հարկավոր է լինել ավելի աչալուրջ. միշտ չէ, որ խնդիրը մեր մեջ է: Մինչև ենթադրություններ անելը պարզապես կարելի է հարցնել և իմանալ իրականությունը:

Մեր խնդիրների առաջացման հիմնական պատճառը մեր շուրջը կատարվող իրադրություններին յուրովի ընթացք տալն է:

Մի՛ շտապեք դատել մի իրավիճակ, որտեղ դուք երբեք չեք եղել: Գտնվեք բավականաչափ խելամիտ տեղեկանալու հարցում:

Եկեք փոխենք մեր վերաբերմունքը մեր և մեր շրջապատի հանդեպ: Եկեք հարցին այլ տեսանկյունից նայենք և չշտապենք հավատալ այն ամենին, ինչ խոսվում է: Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի այս կյանքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
Իսկ դուք կգտնե՞ք ձեզ այս շարքում․ սիրո իրական պատկերը, որը կողքից ոչ ոք չի տեսնում (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
4 նշան, որ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինը. անուշադրության մի մատնեք
5 բան, որ տղամարդն անում է, եթե իսկապես սիրում է
7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի

Latest

3 սխալ, որոնց պատճառով կինը կորցնում է գրավչությունը
Ո՞ր թեյն է օգտակար, և ո՞ւմ համար է վտանգավոր թեյ խմելը
ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք կռահել, թե աղջիկներից որ մեկն է հարուստը
20+ լուսանկարներ, որոնք արվել են անխուսափելիից մեկ վայրկյան առաջ
Աշխարհահռչակ նկարիչներ, ովքեր իրենց հայտնի կտավները նկարել են թմրանյութերի ազդեցության տակ
3 իրավիճակ, երբ անհրաժեշտ է անպայման ստուգել աղիների քաղցկեղի առկայությունը
ԹԵՍՏ. Միայն բարձր ինտելեկտով մարդկանց է հաջողվում անցնել այս թեստը
Ե՞րբ է ձեր բաժանվելու ժամանակը
Հարաբերություններ ամուսնալուծված տղամարդու հետ