
Օրգանիզմի դետոքսիկացիան պարտադիր երևույթ է, այն անհրաժեշտ է օրգանիզմից ավելորդ տոքսիններն ու միկրոբները մաքրելու համար:
Ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը խոցելի է դառնում տարատեսակ օրգանիզմների և տոքսինների համար, իսկ մեր իմունային համակարգն այլևս չի կարողանում մաքրել դրանք:
Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է օգնել մեր օրգանիզմին այս հարցում:
zNews-ը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսիններն ու մանր օրգանիզմները, որոնք խանգարում են մեր կյանքի բնականոն ռիթմին:
Սա բնական դեղամիջոց է, որը շատ պարզ է պատրաստվում և չափազանց օգտակար է:
Բաղադրության մեջ են մտնում կոճապղպեղը, կիտրոնն ու մեղրը:
Այս բոլոր տարրերի մասին բազմիցս խոսել ենք մեր նախկին հրապարակումներում:
Սրանք լավագույնս օգնում են իմունային համակարգին վերականգնել իր աշխատանքն ու վերադառնալ բնականոն ռիթմին:
Չնայած այս բաղադրությամբ դեղամիջոցը բավականին հզոր է, այնուամենայնիվ, այն կարող եք համադրել նաև հիմալայան աղով, կայենյան պղպեղով, կոճապղպեղով և ժենշենով:
Այս համադրությունը չափազանց արդյունավետ կերպով նվազեցնում է խորխը, մինչդեռ մեղրը հանգստացնում է կոկորդի ցավը:
Այս հզոր խառնուրդն իրական զենք է հիվանդությունների, մրսածության դեմ և պարզապես ամբողջ օրգանիզմի դետոքսիկացիայի համար:
Բաղադրություն
- 120մլ ջուր
- ¼ թ/գ հիմալայան աղ
- ¼ թ/գ կայենյան պղպեղ
- ½ թ/գ աղացած կոճապղպեղ
- 30մլ կիտրոնի հյութ
- 1ճ/գ մեղր
- ¼ թ/գ ժենշենի փոշի
Պարզապես բոլոր բաղադրիչները խառնեք և միանգամից խմեք այս հյութը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ