Նորզելանդական Օքլենդ քաղաքի բնակչուհի Սիմոնա Անդերսոնը 6 տարվա ընթացքում նիհարել է 92 կգ: Սիմոնայի պատմությանն անդրադարձել է News.com.au-ն:
23 տարեկանում Սիմոնան կշռում էր 168 կգ:
Սննդի նրա նախասիրությունների մեջ մտնում էին պահածոյացված մթերքները և ֆասթ ֆուդը:
Սիմոնան խոստովանել է, որ մեծացած ստամոքսի պատճառով անընդհատ քաղցի զգացում է ունեցել:
Նրա համար մեծ խնդիր էր նույնիսկ աստիճաններ բարձրանալը կամ իջնելը:

Վեց տարի առաջ նորզելանդուհին ստամոքսի շունտավորման վիրահատության է ենթարկվել:
Այնուհետև վիրաբույժները հեռացրել են կնոջ ավելորդ մաշկը:

Այնուամենայնիվ, նա լիովին չի ապավինել բժիշկներին և սկսել է հետևել առողջ սննդակարգին, ինչպես նաև այցելել է մարզադահլիճ:
Արդյունքում, 2014 թվականից Անդերսոնը ազատվել է ավելորդ 92 կիլոգրամից և այժմ կշռում է 72 կգ:

Նախաճաշի համար Անդերսոնը խմում է բանջարեղենային սմուզի և մրգեր է ուտում:
Այնուհետև Սիմոնան ուտում է ընկույզ, խաշած ձու և մրգեր:
Լանչի ժամանակ նա նախընտրում է թարմ բանջարեղեն, իսկ երեկոյան Սիմոնան ուտում է միս՝ բանջարեղենով կամ մակարոնեղենով:





Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
