Ինչպե՞ս ազատվել անցանկալի մազերից տնային պայմաններում

Մարմնի վրա ավելորդ մազերը երբեմն այդքան էլ էսթետիկ տեսք չեն ունենում: Դրանցից ազատվելու համար բազմաթիվ միջոցներ կան:

Դեպիլյացիան հեռացնում է մազերի միայն մակերեսային հատվածը, ուստի մաշկը կորցնում է հարթությունն արդեն 3-4 օր հետո:

Էպիլյացիայի դեպքում մազերը հեռացվում են մազարմատի հետ միասին, ինչի շնորհիվ մաշկը հարթ է մնում մինչև 2 շաբաթ:

Մարմնի յուրաքանչյուր հատվածի համար գոյություն ունեն մազահեռացման տարբեր մեթոդներ` կախված մաշկի զգայունությունից:

Դեպիլյացիայի ամենատարածված միջոցն ածելին է: Հաճախ այն օգտագործում են առավել զգայուն մաշկի դեպքում: Ածելուց օգտվելիս մի մոռացեք ժամանակին փոխել ածելու գլխիկը, որպեսզի այն չբթանա: Դա թույլ կտա խուսափել անհարթությունից, ինչպես նաև կտրվածքներից և գրգռումից: Ածելու հետ միասին օգտագործեք սափրվելու լավ քսուք: Այն կլավացնի սահումն ու կպաշտպանի մաշկը վնասվածքներից: Սափրելուց հետո օգտագործեք բալզամ, որպեսզի խուսափեք մաշկի գրգռվելուց: Կարելի է օգտագործել նաև քսուքներ ու բալզամներ մազերի աճը դանդաղեցնելու համար:

Եթե սափրումը շատ է գրգռում մաշկը, ապա օգտագործեք քսուք դեպիլյացիայի համար: Այն հաստ շերտով քսեք մաշկին 15-20 րոպեով, բայց ոչ ավել: Քսուքը քայքայում է մազերի մակերեսային հատվածը, ինչից հետո հնարավոր է հեշտորեն դրանք հեռացնել պլաստիկ հարմարանքով: Դեպիլյացիոն քսուքից օգտվելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ալերգիա չունեք: Դրա համար քսեք այն արմունկի շուրջը և սպասեք 15 րոպե: Եթե ամեն ինչ լավ է, կարող եք օգտագործեք քսուքը:

Մեծ հռչակ է վայելում նաև մեղրամոմը, որը լինում է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում: Մեղրամոմը տաքացվում է և քսվում անհրաժեշտ հատվածին: Վրայից տեղադրում են կտորե շերտը, հարթեցնում և արագ շարժումով վեր քաշում մազերի աճին հակառակ ուղղությամբ: Պրոցեդուրան ցավոտ է, բայց բավականին արդյունավետ:

Մեղրամոմով էպիլյացիայի այլընտրանք է շուգարինգը: Տվյալ պարագայում մեղրամոմի փոխարեն օգտագործում են կարամել:

Առանձին մազերի հեռացման համար օգտագործում են պինցետ, իսկ ահա դրա ավելի քաղաքակիրթ ու արդյունավետ տարբերակը էլեկտրոէպիլյացիան է: Դրա համար օգտագործում են հատուկ սարք, որի վրա տեղադրված են 16-32 էլեկտրական պինցետներ: Պրոցեդուրան բավականին ցավոտ է, բայց միայն առաջին անգամ: Եթե այն հաճախակի անել, կդադարեք զգալ ցավը: Էպիլյատոր օգտագործելու համար մազերի երկարությունը պետք է լինի առնվազն 5 մմ, որպեսզի պինցետները կարողանան դրանք քաշել:

Փորձեք բոլոր մեթոդները, և ժամանակի ընթացքում ինքներդ կհասկանաք, թե որ մեկն է առավել արդյունավետ ձեզ համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․