10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ

Like on FB:

Հաճախ հիվանդները ամաչում են խոսել բժշկի հետ իրենց ինտիմ խնդիրների մասին, սակայն USNews Health-ը խորհուրդ է տալիս թույլ չտալ շփոթմունքներին հաղթել Ձեզ, երբ բժշկի օգնությունը անհրաժեշտություն է Ձեզ համար։

1. Մարմնի անցքում ինչ-որ բան է մնացել։ Հնարավոր է, որ Դուք Ձեզ վատ եք զգում, սակայն գիտակցեք, որ հիվանդանոցերում բժիշկները կանոնավոր կերպով սեքս-խաղալիքներ են հանում հիվանդների ինտիմ հատվածներից։

Եթե դա Ձեզ հետ էլ է պատահել, ապա մի ամաչեք, զանգեք շտապօգնություն։ Այնտեղ բժիշկները պրոֆեսիոնալ են, եւ նրանք կցավազրկեն, հետո ռենտգեն կամ ԿՏ կանեն՝ պարզելու համար, թե ինչքան խորն է այդ առարկան եւ ինչպես կարելի է այն հանել. հնարավոր է անգամ վիրահատության կարիք լինի։

2. Դուք վարակվել եք վեներական հիվանդությամբ։ Մարդիկ հաճախ են գնում բժշկի մոտ ստուգելու, թե արդյոք վարակվել են վեներական հիվանդությամբ, թե ոչ։

Որոշ վեներական հիվանդություններ, օրինակ գոնորեան, առաջացնում է ակնհայտ նախանշաններ, իսկ մյուսները՝ տարածվում են առանց որեւէ նշանների։

3. Ձեզ մոտ առատ քրտնարտադրություն կա։ Քրտնելը բնական երեւույթ է, երբ Դուք կանգնած եք արեւի տակ կամ հանրության առաջ ելույթ եք ունենում։ Բայց եթե Ձեզ մոտ առատ քրտնարտադրություն կա առանց որեւէ պատճառի, ապա դա կարող է հիվանդության նախանշան լինել, որը կոչվում է հիպերհիդրոզ։

«Եթե Դուք չափից շատ եք հագուստ փոխում կամ լոգանք եք ընդունում օրական երկու անգամ, Ձեր ձեռքերի ափերը խոնավ են, ապա պետք է դիմել բժշկի»,- ասել է ամերիկացի մաշկաբան եւ հիպերհիդրոզի Միջազգային միության հիմնադիր Դավիդ Փարիզերը։

Փարիզերը ասում է, որ շատ կարեւոր է խոսել դրա մասին, քանի որ հիպերհիդրոզի դեմ կա բուժում։ Եվ նույիսկ եթե Ձեզ մոտ հիպերհիդրոզ չէ, առատ քրտնարտադրությունը կարող է լինել մեկ այլ հիվանդության պատճառ, որը ավելի լավ է վաղ փուլում հայտնաբերել։

4. Դուք վախենում եք սեքսից ինֆարկտից հետո։ Սրտի կաթվածից վերականգնվելուց հետո հիվանդները հաճախ տալիս են այն հարցը, թե երբ կարող են վերսկսել իրենց սեռական կյանքը։ Նման դեպքերում մի սպասեք, թե երբ բժիշկը կխոսի Ձեզ հետ այդ մասին, վստահ տվեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, ասել է Wichita համալսարանից Էլեյն Շտեյնկեն։

5. Միայնություն. Վանկուվերից հոգեբույժ Սյուզաննա Լակոմբը ասել է, որ իր հիվանդների համար սեքսը ամենադժվար զրույցի թեմաներից չէ։ Նրանք ավելի շատ անհանգստացած են այլ մարդկանց հետ իրենց զգայական կապերի բացակայությամբ։ Նման հիվանդներին թվում է, որ իրենք ոչ մեկին պետք չեն։

Լակոմբը ասել է, որ հիվանդին պետք է 3-4 սեանս՝ մինչ նա կկարողանա խոսել իր միայնության մասին։

6. Շատ երկար տեւող էրեկցիա. պրիապիզմը երկարատեւ էրեկցիայի բժշկական անվանումն է։ Այն լուրջ հիվանդություն է, եւ միգուցե վիրահատական միջամտության կարիք լինի եւ անգամ կարող է հանգեցնել իմպոտենցիայի, եթե ժամանակին չբուժվի, ասել է Հարավային Քալիֆորնիայի Կլինիկական Դեղագործության եւ հոգեբուժության պրոֆեսոր Գլեն Սթիմմելը։ Բարեբախտաբար, պրիապիզմը ունի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն էրեկտիլ խանգարումների կամ հակադեպրեսանտների դեմ ընդունվող դեզամիջոցներից։

7. Սեռական օրգանների ցան. Սեռական օրգանների շրջանում առաջացած ցանը կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Լինի դա սնկային վարակներ, միջատների խայթոց. այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ցայլքային ոջիլը կամ պսորիազը, կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում եւ ինչքան շուտ դիմեք բժշկի, այնքան ավելի արագ կլուծեք այդ խնդիրը:

8. Դուք ամաչում եք Ձեր ատամների համար. «Որոշ մարդիկ փակում են իրենց բերանը, երբ ժպտում են»,-ասել է ատամնաբույժ Թամարա Բերգը:

«Երբ նրանք գալիս են հիվանդանոց, նրանցից շատերը չեն ժպտում»,-ասել է Բերգը: «Նրանք շփոթված են, չեն կարողանում տեղավորվել աշխատանքի, նրանք անգամ դադարում են հետեւել իրենց: Նրանք պարզապես չգիտեն, թե հետո ինչ պետք է անեն՝ աշխատաշուկա վերադառնալու եւ անգամ նորից ժպտալու համար»:

Այս հիվանդները հաճախ զարմանում են նրանից, թե ինչքան հեշտ է ատամներն ուղղելը, լինի դա ատամների հեռացմամբ, փոխելով կամ էլ լցոնման միջոցով»,- ասել է Բերգը:

9. Դուք տառապում եք շատակերությամբ. մարդիկ օգտագործում են մի շարք անառողջ միջոցներ շատակերությունից հետո առաջացած ավելորդ քաշից ազատվելու համար: Նրանք չափից շատ են օգտագործում լուծողականներ, հոգնաներ եւ դիուրետիկներ եւ փսխում են առաջացնում:

Հիվանդները չեն սիրում խոսել բուլիմիայի մասին, ասել է Բերգը, բայց ատամնաբույժները կարող են տեսնել դրա ազդեցությունը ատամների հետին հատվածի վրա, քանի որ ստամոքսի թթուն քայքայում է ատամի էմալը, որը դառնում է շատ բարակ եւ թափանցիկ: «Մենք ինքներս ենք խոսում հիվանդների հետ, եթե նկատում ենք նման խնդրի նշաններ»,-ասել է նա:

Բուլիմիան շատ վտանգավոր կարող է լինել կյանքի համար եւ եթե կան նախանշաններ, պետք է խոսել թերապեվտի կամ պրոֆեսիոնալ հոգեբանի հետ:

10.Բերանի տհաճ հոտը. սովորաբար այս խնդրի լուծումը շատ պարզ է՝ օգտագործել հատուկ խոզանակ լեզվի համար, քանի որ հենց այնտեղ են հիմնականում մանրէները ձեւավորվում, ասել է Բերգը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչու են մաշկի վրա կարմիր խալեր հայտնվում
11 կանացի «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները. բացառիկ կադրեր (Video)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Քաշի ավելացման, մազաթափության, առատ քրտնարտադրության, հոդացավերի, հոգնածության, անքնության գլխավոր մեղավորը
Հյութ, որը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. գիտնականներ

Latest

Ուշադրություն․ 7 նշան, որ օրգանիզմին չեն բավարարում պրոտեինները
10 կարևոր նշան, որոնք դուք տեսնում եք երազում
Սիրային ցնցող սովորույթներ ամբողջ աշխարհից
ԹԵՍՏ․ Ո՞վ է Մերիի ամուսինը
Աշակերտի հարցից երիտասարդ ուսուցչուհին ամոթից կարմրեց. նրա պատասխանից ողջ դասարանը «կչկչում էր»․․․
Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց
Տղանե՛ր, մտապահեք այս տեքստը․ այս խոսքերով դուք կարող եք գերել ցանկացած կնոջ․․․
ԹԵՍՏ․ Ուղեղի մարզում իսկական գիտունների համար
Ուշադրություն. 12 նշան, որ երիկամները նորմալ չեն աշխատում