Ո՞ր աշխտանշաններով կարելի է հասկանալ դաշտանադադարի սկիզբը

Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում դաշտանադադարի ժամանակ տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները տարբեր կերպ են դրսեւորվում, սակայն կան եւ ընդհանուր նշաններ, որոնք բնորոշ են կանանց մեծամասնությանը: Նման կարծիք է հայտնել գինեկոլոգ Տատյանա Մոկրինսկայան (Ռուսաստան):

«Տարիքի հետ նվազում է սեռական հորմոնների՝ էստրոգենների, անդրոգենների եւ պրոգեստերոնի մակարդակը: Դա տարեց կանանց մոտ դրսեւորվում է դաշտանադադարի վիճակով, իսկ տղամարդկանց մոտ՝ տեստոստերոնի պակասով»,- ընդգծել է մասնագետը:

Տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների արդյունքում դաշտանային ցիկլի տատնումներ են սկսվում:

Դաշտանադադարը միանգամից չի տեղի ունենում. նախեւառաջ սկսվում է դաշտանադադարի անցումային փուլը, որը, մանսագետի խոսքով՝ կարելի է համեմատել թռիչքի ժամանակ կլիմայավարժեցման հետ:

Դրանից հետո գալիս է դաշտանադադարի ժամանակը:

Կայուն դաշտանադադարի մասին կարելի է խոսել միայն կանոնավոր դաշտանային ցիկլի բացակայության դեպքում:

Դաշտանադադարի համար միջին տարիքը 51 տարեկանն է:

Դրան հաջորդում է հետդաշտանադադարային շրջանը, որը բաժանում են երեք շրջանի՝ վաղ, ուշ և ծերություն:

Ինչպես ճանաչել դաշտանադադարի մեկնարկը սկզբնական փուլում:

Դրա նախանշանները կարող են լինել հետեւյալ ախտանշանները՝ հանկարծակի շոգելու զգացողությունը, դողը, գերակտիվ քրտնարտադրությունը, միգրենը, արյան ճնշման տատանումները, սրտխփոցի ռիթմի խանգարումը:

Վերանշյալ նշաններին հաճախ ավելանում են նաեւ դյուրագրգիռ լինելը, քնկոտությունը, թուլությունը, անհանգստությունը, ընկճախտը, մոռացկոտությունը, լիբիդոյի նվազումը: Միեւնույն ժամանակ դաշտանային ցիկլը կարճանում է:

Դաշտանադադարի մոտեցումը երբեմն ուղեկցվում է նաև միզասեռական խախտումներով (միազապարկի հիվանդություն, չորություն, քոր): Փոփոխվում է նաեւ կնոջ արտաքինը. մաշկն ավելի չոր է դառնում, իսկ մազերն ու եղունգներն՝ ավելի փխրուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․