Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Քաղցկեղի ամերիկյան կենտրոնի կանխատեսմամբ, 2014թ.-ի ընթացքում տվյալ հիվանդության 1 665 540 նոր դեպքեր են ախտորոշվելու:

Չնայած Միացյալ Նահանգներում քաղցկեղը երկրորդ մահացու հիվանդությունն է համարվում, տարեց տարի բուժվողների թիվը եւս աճում է:

Այստեղ հաջողության բանալին վաղ ախտորոշման եւ բուժման մեջ է կայանում:

Սակայն քաղցկեղի առաջացման ազդանշանները թույլ են եւ այլ հիվանդությունների հետ շփոթելու տեղիք են տալիս, տեղեկացնում է NewsMax Healty-ը:

Այդուհանդերձ, տեսնենք, թե որոնք են դրանք.

Այրոց. Քրոնիկ բնույթ կրող այրոցը, թեթեւ սրտխառնոցի եւ փքվածության հետ մասին, կարող է ստամոքսի քաղցկեղի վաղ նախանշան լինել: Անտացիդների ազդեցությամբ թեթեւություն զգալով, կմտածեք, թե պարզապես ստամոքսաթթվի ավելցուկ ունեք: Բայց եթե նախանշանները շարունակական բնույթ ունեն եւ նույնիսկ նորմայից քիչ սնվելու դեպքում այնպիսի զգացողություն են առաջացնում` կարծես ստամոքսը բերնիբերան լցվել է, խորհուրդ ենք տալիս անմիջապես բժշկի օգնությանը դիմել: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով (այրոցք) տառապող հիվանդներն այս պարագայում առավել խոցելի են համարվում, քանի որ Բարեթի կերակրափողային հիվանդություն կարող են ձեռք բերել, ինչը կոկորդի քաղցկեղի լուրջ սպառնալիք է պարունակում:

 • Շնչառության անբավարարություն. Թոքերի քաղցկեղի առաջին նախանշաններից մեկը շնչառության անբավարարությունը կարող է լինել: Չդադարող հազը` չոր կամ խոնավ, նույնպես վտանգի ազդանշան են: Քրոնիկ բնույթ կրելու դեպքում հարկ է բժշկի օգնությանը դիմել:

Գրիպին հատուկ ախտանշաններ. Լիմֆային հանգույցների քաղցկեղի` լիմֆոմայի վաղ նախանշաները հաճախ գրիպի ախտանշանների հետ են շփոթում:

Խռպոտություն. Վերին շնչառական ուղիների վարակից կամ ալերգիայից հետո` երկու շաբաթից ավել պահպանվող խռպոտությունը նկատելու դեպքում, հատկապես եթե այն գնալով ուժեղանում է, հարկ է անմիջապես բժշկի օգնությանը դիմել: Լարինգիտը կարող է կոկորդի, թոքերի եւ կամ նույնիսկ վահանագեղձի քաղցկեղի արդյունք լինել:

Բազկի կամ ուսի ցավ. շարունակական լինելու դեպքում սա եւս կարող է թոքերի քաղցկեղի նախանշան լինել, քանի որ ընդլայնված լիմֆային հանգույցները նյարդերը ճնշելու հատկություն ունեն: Այս նախանշանը կարող է անգամ անբավարար շնչառությանը նախորդել:

Փքվածություն. Կանանց մոտ անբացատրելի փքվածությունը լուրջ սպառնալիքներով է հղի. այն կարող է ձվարանի քաղցկեղի նախանշան լինել:

Դժվարամիզություն. Տղամարդկանց մոտ դժվարամիզությունը երբեմն շագանակագեղձի ուռուցքի առկայությամբ է պայմանավորվում:

Հոգնածություն. Սա քաղցկեղի մի քանի տեսակների հետեւանքը կարող է լինել: Քաղցկեղի ամերիկյան կենտրոնի տվյալներով, ուժասպառությունն առավել հաճախ լեյկոզի ռիսկ է պարունակում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Ինչպես խուսափել որովայնի ցավերից, փորկապությունից, գազերից․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու են տղամարդիկ դավաճանում. հոգեբանը 5 պատճառ է նշել
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենային պետք է զիջի դեղին մեքենայի վարորդը
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը
Կարիճը և Կրիան․ Սուֆիստական խորիմաստ առակ