7 ախտանշան, որոնք վկայում են կույր աղիքի բորբոքման մասին

Որդանման ելունի բորբոքումը խիստ վտանգավոր խնդիր է, որն անտեսելը կարող է հանգեցնել մահվան:

Սովորաբար այս խնդրի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն և հեռացվում է ախտահարված օրգանը, հակառակ դեպքում կարող են լուրջ բարդություններ առաջանալ (պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) և սեպտիկ շոկ):

Այս խնդիրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել երեխաների դեպքում, քանի որ նրանք հաճախ լռում են անհանգստացնող ախտանշանների դեպքում, ուստի հիվանդության ախտանշաններն իմանալը շատ կարևոր է:

zNewsը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 7 ախտանշան, որոնք վկայում են երեխայի մոտ որդանման ելունի բորբոքման մասին:

1. Որովայնի ուժգին ցավ

Որովայնի ցավը շատ տարածված ախտանշան է, սակայն հարկ է հիշել, որ որդանման ելունի դեպքում ցավը տարբերվում է այլ խնդիրների դեպքում առաջացող ցավից: Կախված որդանման ելունի գտնվելու հատվածից՝ ցավը կարող է նկատվել որովայնի վերին հատվածում, կողքի կամ մեջքի հատվածում, աճուկային հատվածում (ձախ կողմում) կամ անմիջապես սեռական օրգաններից վեր գտնվող հատվածում:

2. Սրտխառնոց ու փսխում

Որդանման ելունի բորբոքման դեպքում օրգանիզմը հաճախ արձագանքում է սրտխառնոցով ու փսխումով: Եթե փսխած զանգվածն ունի դեղնավուն կամ կանաչավուն երանգ, ապա հարկավոր է երեխային շտապ հիվանդանոց տեղափոխել:

3. Լեյկոցիտների մակարդակի բարձրացում

Լեյկոցիտները բջիջներ են, որոնք պաշտպանում են օրգանիզմը վարակումից, ուստի դրանց մակարդակի բարձրացումը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է բորբոքման դեմ: Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է երեխաների դեպքում:

4. Գազավորված ըմպելիքների հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականություն

Աղիների այս հատվածի բորբոքման դեպքում գրեթե հնարավոր չէ գազավորված ըմպելիքներ օգտագործել: Սա ամենաակնհայտ ախտանշաններից է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

5. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

Երեխաների մոտ մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ անգամ հասարակ մրսածության դեպքում, սակայն եթե այս ախտանշանն ուղեկցվում է փսխումով ու որովայնի ուժգին ցավով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին:

6. Փորկապություն կամ փորլուծություն

Այս ախտանշանները հաճախ են նկատվում որդանման ելունի բորբոքման դեպքում: Դրանք կարող են կապված չլինել նման լուրջ առողջական խնդրի հետ, սակայն եթե ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:

7. Ախորժակի կորուստ

Ախորժակի կորուստը կարող է կրել ժամանակավոր բնույթ, սակայն կարող է նաև վկայել լուրջ խնդրի մասին: Այս դեպքում օրգանիզմը պարզապես պատրաստվում է պայքարել վարակի դեմ և չի վատնում ուժերը սննդի մարսման վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․