Մաշկի խնամքի ու առողջությանը նպաստող կիտրոնի օգտագործման 35 անսովոր տարբերակ

Մարդկանց մեծ մասը   կիտրոնն օգտագործում է  ավանադական տարբերակներով,  մասնավորապես՝ կոկորդի ցավի հանգստացման ու ճաշատեսակների մեջ ավելացնելու համար:

Սակայն գոյություն ունեն կիտրոնի օգտագործման ավելի շատ տարբերակներ, որոնց մասին վստահ ենք շատ քչերը գիտեն:

1. Թարմացնում է սառնարանը

Այն շատ արագ օգնում է վերացնել սառնարանի տհաճ հոտը: Կարող եք պարզապես բամբակյա դիսկը ներծծել կիտրոնի հյութով և դնել սառնարանի մեջ  մի քանի ժամ, այդ ընթացքում իհարկե պետք է սառնարանից հանեք տհաճ հոտի աղբյուր հանդիսացող մթերքները:

2.Բարձր զարկերակային ճնշում

Կիտրոնը պարունակում է կալիում, որը կառավարում է զարկերակային ճնշման բարձրացումը, նվազեցնում է սրտխառնոցն ու գլխապտույտը:

3. Կանխում է գունավոր կաղամգի սևանալը

Պատրաստման ժամանակ գունավոր կաղամբը դառնում է  շագանակագույն: Այդ ամենը կանխելու համար կարող եք պատրաստելուց առաջ  այն պարզապես թրջել 1 թ/գ կիտրոնաջրով: Ընդ որում դա վերաբերվում է նաև  բոլոր սպիտակ բանջարեղեններին:

4. Հոգեկան առողջություն

Կիտրոնաջուրը կարող է ամրացնել առողջությունն ու օգնել ազատվել դեպրեսիայից ու սթրեսից: Կիտրոնաջուրը շատ օգտակար է  ոտքով ճանապարհորդողների  ու հետազոտողների համար:

Հոգնածության առաջացման դեպքում կարող եք կիտրոնի վերևի հատվածից   ծծել նրա հյութը:  Այն ոչ միայն  շատ արագ ներազդող դեղամիջոց, այլ նաև հիանալի թրմեցնող ըմպելիք է:

5. Խոհանոցային տախտակի թարմացնող միջոց

Խոհանոցային տախտակի  տարբեր տեսակի հոտերից  ազատվելու և այն ախտահանելու համար կարող եք տախտակի մակերեսը մաքրել կիտրոնահյութով կամ այն պարզապես լվալ կիտրոնջրով:

6. Շնչառական խնդիրներ

Կիտրոնաջուրը կարող է նվազեցնել լորձը: Այն կարող է նաև օգնել կարգավորել  ասթմայով տառապող մարդկանց  շնչառությունը:

7. Արթրիտ և ռևմատիզմի բուժում

Կիտրոնը միզամուղ է և օգնում է միզարձակամնը, որն էլ և նվազեցնում է բորբոքումը, օրգանիզմից դուրս է բերում տոքսիներն ու բակտերիաները և օգնում է  թեթևացնել մարդու վիճակը  արթրիտի և ռևմատիզմի դեպքում:

8.Կանխում է երիկամներում քարերի առաջացումը

Թարմացնող ըմպելիքների և լուծած վիճակում կիտրոնի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է բարձրացնել ցիտրատի արտազատումը:Դա մեզի մեջ առակա քիմիական այն նյութն է, որը  կանխում է բյուրեղիկների առաջացումը, որոնք  էլ և կարող են առաջացնել երիկամային քարեր:

9. Կանխում է խոհանոցում միջատների հայտնվելը

Միջատներից ու մրջյուններից  ազատվելու համար անհրաժեշտ չէ կիրառել տարբեր տեսակի թունաքիմիկատներ, կարող եք պարզապես  ներարկիչի օգնությամբ կիտրոնահյութը լցնել  մուտքի դռան  առջև, պատուհանագոգերին,  անցքերի ու ճաքերի վրա, որտեղից որ թափանցում են մրջյունները, որից հետո մի փոքր կիտրոնի կեղև  կարելի է դնել բաց մուտքի մոտ : Կիտրոնը շատ օգտակար է նաև խավարասերների և լվերի դեմ պայքարում. կարող եք  պարզապես 4 հատ կիտրոնի հյութը խառնել 2 լիտր ջրի հետ  և այդ խառնուրդով լվալ հատակը: Խավարասերներն ու լվերն «ատում» են այդ հոտը:

10. Հակատարիքային միջոց

Կիտրոնի հյութը նվազեցնում է ազատ ռադիկալների արտազատումը, որոնք պատասխանատու են մաշկի ծերացման ու վնասման համար: Կիտրոնաջուրը չի պարունակում կալորիաներ ու հակաօքսիդանտներ:

11. Բանջարեղենների ու մրգերի մաքրող միջոց

Որպեսզի հնարավոր լինի մրգերի ու բանջարեղենների կեղևները մաքրել հնարավոր պարատանյութերից ու թունաքիմիկատներից, կարող եք կիտրոնահյութը լցնել ցողացրի մեջ ու դրանով «ախտահարել» մրգերն ու բանջարեղենները և նրանց հաղորդել հաճելի բույր:

12.Վարակների բուժումը

Կիտրոնաջուրը, շնորհիվ իր հակաբակտերիալ հատկությունների, կարող է պայքարել կոկորդում առկա վարակների դեմ: Եթե աղաջուրը ոչ մի կերպ չի օգնում ձեզ ազատվել  կոկորդի վարակներից, կարող եք կոկորդը ողողել կիտրոնահյութի լուծույթով:

13. Աղբի հոտազերծում

Աղբի տհաճ հոտից ազատվելու համար կարող եք աղբի մեջ լցնել մի քանի կտոր կիտրոնի և նարինջի կեղև: Դա կօգնի ազատվել աղբից առաջացած տհաճ հոտից:

14. Մաքրում է արյունը

Ամեն օր կիտրոնի հյութի օգտագործման արդյունքում  հնարավոր կլինի օրգանիզմն ու արյունը  մաքրել տարբեր տեսակի սննդամթերքների օգտագործման արդյունքում կուտակված տոքսիններից:

15. Բերանի խոռոչի հիգիենա

Կիտրոնահյութը կանխում է լնդերի արնահոսությունն ու թուլացնում է ատամի ցավը:

16.Տարիքային բծերի գունաբացում

Տարիքային բծերի գունաբացման համար կարող եք բծերի վրա քսել կիտրոնի հյութ, թողնել 15 րոպե, որից հետո լվալ ջրով: Դա հանդիսանում է մաշկի գունաբացման անվտանգ  ու արդյունավետ միջոց:

17.Խոնավեցրեք սենյակն ու լցրեք այն կիտրոնի բույրով

Ձմռան ցուրտ եղանակին սենյակի օդը հնարավոր է խոնավեցնել ու թարմացնել կիտրոնի հյութի օգնությամբ: Փայտի վառարանի կամ  սալօջախի վրա կարող եք դնել  ջրով լի էմալապատ կամ  չուգունե կաթսա ու մեջն լցնեք կիտրոնի կամ նարնջի,  խնձորի կեղև, ինչպես նաև  դարչինի փայտիկներ և մեխակ:

18. Մաքրեք ու սպիտակեցրեք եղունգները

Որպեսզի կարողանաք մաքրել ու սպիտակեցնել եղունգները, կարող եք ½ կիտրոնի հյութը լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և 5 րոպե մատները  դնեք այդ ջրի մեջ: Որից հետո կարող եք մաքրել եղունգի կողքի ավելորդ մաշկի շերտերն ու կիտրոնի կեղևով տրորեք եղունգները:

19. Մաքրեք դեմքը

Որպեսզի կարողանաք մեկ օրվա ընթացքում ազատվել պզուկներից, կարող եք նրանց վրա քսել կիտրոնահյութ:Կիտրոնի հյութը կարող եք  օգտագործել նաև դեմքի մաշկի մաքրման համար:

20. Թարմ շնչառություն

Բերանի խոռոչի ողողման համար կարելի է պատրաստել  կիտրոնահյութ: Կիտրոնահյութի մեջ առկա կիտրոնաթթուն փոխում է բերանում рН մակարդակը՝ սպանելով տհաճ հոտ առաջացնող բակտերիաներին։  Կիտրոնահյութով ողողումից մի քանի րոպե հետո ողողեք բերանը ջրով, քանի որ կիտրոնաթթվի երկարատև ազդեցությունը կարող է վնասել ատամների էմալը:

21. Թեփի բուժում

Գլխի մաշկի քորի ու թեփի առաջացման դեպքում  2 ճ/գ կիտրոնահյութը լցրեք գլխի մաշկի վրա, տրորեք  ու ջրով մաքրեք: Որից հետո 1 թ/գ կիտրոնահյութը լցրեք  1 բաժակ ջրի մեջ ու այդ խառնուրդով ողողեք  մազերը:  Կրկնեք ամեն օր՝ մինչև որ թեփն անհետանա:

22.  Օգնում է ազատվել  մարմարի վրա առկա հետքերից

Մարմարի վրայից դժվար անցանելի հետքերը մաքրելու համար կիտրոնը բաժանեք 2 մասի, վրան  լցրեք աղ ու  սկսեք այդ կիտրոնով տրորել  բծերը և ջրով լավ լվացեք, քանի որ կիտրոնաթթուն կարող է վնասել մարմարը։ Կիտրոնի օգտագործումը մաքրման պրոցեսում բավականին պարզ ու արդյունավետ  միջոց է:

23. Մաքրեք հատապտողների  թողած  բծերը

Հատապտուղներ հավաքելուց հետո շատ դժվար է մատների վրայից մաքրել այդ պտուղների գունաբծերը, որոնք չեն մաքրվում անգամ օճառի օգնությամբ: Այս դեպքումձեռքերը լվացեք  կիտրոնահյութով, որից հետո սպասեք մի քանի րոպե  ու նորից ձեռքերը լվացեք տաք ջրով:Այդ պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ, մինչև որ ձեռքերը մաքրվեն:

24. Չոր և կնճռոտ արմունկների փափկեցում

Արմունկների քորը բավականին տհաճ երևույթ է, բացի այդ նման դեպքում արմունկներն ունենում են ահավոր տեսք:Վերջիններիս նորմալ տեսքի հաղորդման համար,  խառնեք  կերակրի սոդան ու կիտրոնահյութը և այդ խառնուրդով տրորեք արմունկները: Այն կօգնի հանգստացնել, փափկեցնել ու վերացնել արմունկների ավելորդ մաշկը:

25. Գլխացավեր

Խումարից և այլ պատճառներով առաջացած գլխացավից հնարավոր է ազատվել  կիտրոնի հյութի և մի քանի թեյի գդալ տաք թեյի օգնությամբ:Այն նաև օգնում է ազատվել թմրանյութերի հետևանքներց:

26. Սարսուռ և տենդ

Սարսուռը և տենդը կարող են առաջանալ տարբեր պատճառներով և այդ դեպքերում միշտ կիտրոնն օգտակար է:

27.Հեշտոցի հիգիենա

Բացած կիտրոնահյութն ապահովում է հեշտոցի բավարար հիգիենան: Չնայած այն հանդիսանում է հզոր անտիսեպտիկ,  սակայն չի պարունակում գրգռող նյութեր:

28. Մոռացեք ցեցի մասին

Վերցրեք կիտրոնն ու այն խառնեք մեխակի հետ ու քսեք ամբողջ պահարանի մակերեսի վրա։ Այն կօգնի խուսափել ցեցից և հաճելի բույր կապահովի:

29. Ստամոքսի առողջություն

Մարսողական խնդիրները բավականին տարածված են, սակայն տաք ջուրն ու լայմի հյութը կարող են օգնել ազատվել մարսողական մի շարք խնդիրներից: Կիտրոնահյութը օգնում է մարքրել արյունը, նվազեցնել ստամոքսի խանգարումների, փորկապության առաջացման հավանականությունը և օրգանիզմից դուրս բերել տոքսիներն ու լորձը:

30. Կտրվածքների ու քերծվածքների բուժում

Չապաքինվող կտրվածքները բուժել ու  արնահոսությունը կանգնեցնել հնարավոր է կիտրոնի հյութի օգնությամբ:Կարող եք կիտրոնի հյութը քսել վերքին կամ  կիտրոնի հյութի մեջ ներծծված բամբակյա դիսկը դնել կտրվածքի վրա 1 րոպե:

31. Գորտնուկների հեռացում

Որպեսզի կարողանաք ազատվել գորտնուկներից, կարող եք բամբակյա դիսկի միջոցով  մի քանի կաթիլ կիտրոնի հյութ  կաթեցնել գորտնուկի վրա և այդ պրոցեդուրան կրկնել մի քանի օր՝ մինչև որ կիտրոնաթթուն քայքայի այն:

32. Նուրբ  կտորի սպիտակեցում

Կարող եք կտորը սպիտակեցնելու համար օգտագործել ոչ թե սպիտակեցնող քիմիական միջոցներ, այլ ընդամենը կիտրոնի հյութ: Կարող եք հագուստը լվանալուց  կես ժամ առաջ  այն թրջել կիտրոնաջրի ու կերակրի սոդայի խառնուրդի մեջ:

33. Փոխարինեք քիմմաքրմանը

Որպեսզի կարողանաք վերնաշապիկի վրայից մաքրել դժվար անցանելի գունաբծերը, կարող եք այդ հատվածի վրա հավասար քանակությամբ ջուր ու կիտրոնահյութ լցնել:Այն  ոչ միայն կմաքրի հագուստը, այլ նաև նրան կհաղորդի  հաճելի բույր:

34. Կազատի հագուստի վրա առկա բորբոսից

Հաճախակի հագուստի վրա հայտնվում են բորբոսի հետքեր, որոնք հնարավոր է  մաքրել կիտրոնի հյութից ու աղից պատրաստված մածուկի օգնությամբ: Կարող եք այդ մածուկը քսել ախտոտված հատվածի վրա, որից հետո այն չորացնեք: Պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ, մինչև որ այդ հետքը անհետանա:

35.Նվազեցնում է ասթմայի ախտանշանները

Ասթմայի ախտանշանների նվազեցման համար հիմնական դիետայի հետ զուգահեռ  ամեն անգամ սնունդ ընդունելուց և քնելուց առաջ  օգտագործեք 2 ճ/գ կիտրոնահյութ:

Կիտրոնի կեղևի օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիկ կիտրոն, հնարավոր թունաքիմիկատների ազդեցություններից խուսափելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա