7 բան, որ անում է տղամարդը, եթե իսկապես սիրում է ձեզ

Like on FB:

Նա միշտ ուշադիր լսում է ձեզ

Տղամարդը, ով իսկապես հոգ է տանում ձեր մասին և թանկ է գնահատում ձեր հարաբերությունները, տառացիորեն որսում է ձեր յուրաքանչյուր արտաբերած բառ։ Նա ուշադիր է լսում ու ողջ հոգով, այլ ոչ թե ուսումնասիրում է իր հեռախոսը՝ ձև անելով, թե իբր ուշադիր է։ Չէ՞ որ նա չի համբերում ձեզ ավելի մոտիկից ճանաչել։ Նրան հետաքրքրում է տառացիորեն ամեն ինչ, այն, թե ինչն է ձեզ երջանիկ դարձնում, ինչն է օգնում աճել ու զարգանալ, և ինչն է, ընդհակառակը, ձեզ զայրացնում,  նյարդայնացնում ու հունից հանում։

Եվ ևս մեկ դետալ. տղամարդը ոչ միայն ուշադիր լսում է ձեզ, այլև հիշում է յուրաքանչյուր մանրուք կամ ասվածի դետալ։ Չէ՞ որ նա շատ է գնահատում այն փաստը, որ դուք վստահել եք ու անկեղծ եք եղել իր հետ։

Նա գնահատում է ձեր տեսակետը

Ձեր համոզմունքներն ու նախընտրությունները, շատ հարցերի նկատմամբ ձեր տեսակետը չափազանց կարևոր են ձեզ սիրող տղամարդու համար։ Նա շատ է գնահատում այն, թե ինչ եք դուք մտածում իր արտաքինի, ընկերների, պլանների ու նպատակների մասին…

Նրան հետաքրքիր է ձեր կարծիքն իրերի ու իրադարձությունների վերաբերյալ։ Օրինակ, ի՞նչ վերաբերմունք դուք ունեք կրոնի նկատմամբ և ի՞նչ քաղաքական հայացքներ։ Սիրելի երաժշտությունը, սիրելի և ոչ սիրելի զբաղմունքները, երկարաժամկետ պլանները, երեխաների հանդեպ ձեր վերաբերմունքը. Տղամարդը տառացիորեն ներծծում է այս թեմաներով ձեր մասին ինֆորմացիայի յուրաքանչյուր բայթ։

Նա պատրաստ է ձեզ համար ծովեր ու օվկիանոսներ հաղթահարել

Որպեսզի իմանաք՝ նա իսկապե՞ս խորապես  ձեզ սիրում է, թե՞ ոչ, դուք պետք է տեսնեք, թե ինչերի՞ է այդ մարդը պատրաստ գնալ հանուն ձեզ։ Եթե տղամարդն իր ողջ ուժերը ներդնում է՝ ձեզ ապացուցելու համար իր սերը, ուրեմն նա իսկապես սիրում է ձեզ։

Նա, ով սիրում է ողջ հոգով, միշտ ձեզ երջանիկ դարձնելու հնարը կգտնի։ Նա պատրաստ է հոգ տանել ձեր մասին, երբ հիվանդանում եք, հաճելի փոքր բաներ նվիրել, որ գունավորի ձեր գորշ առօրյան։

Սիրող մարդը միշտ կաջակցի, կոգևորի, երբ տխուր եք։ Նրան նույնիսկ օգնության կանչել պետք չէ։ Նա ամեն ինչ կչեղարկի ու կվազի ձեզ մոտ, երբ զգա, որ դուք ձեզ վատ եք զգում ու իր կարիքն ունեք։

Նա հավանություն է տալիս ձեր բոլոր երազանքներին

Նա, ով իսկապես սիրում է, ձեզ ուզում է միշտ հաջողակ ու երջանիկ տեսնել։ Նա չի խանդի ձեզ աշխատանքի հանդեպ, չի նախանձի, այլ ընդհակառակը, կօգնի ամեն ինչում, ինչ դուք մտածել եք իրականություն դարձնել։ Նա երեխայի պես կուրախանա ձեր բոլոր հաջողությունների ու հաղթանակների համար։

Իսկ եթե տխրեք, կամ ինչ-որ բան չստացվի, ձեզ կգրկի ու կգտնի անհրաժեշտ բառերն աջակցության համար։ Եվ դուք կոգևորվեք՝ մտածելով՝ ինձ սիրում են, ուրեմն ամեն ինչ կստացվի։

Ձեր հավակնությունները կարևոր են նրա համար, և դրա համար էլ նրա ձեռքը միշտ ձեր կողքին կլինի, ինչ բարձունքներ էլ որ դուք ձգտեք նվաճել։

Նա կարեկցում է ձեզ

Երբ ձեզ սիրում են ողջ սրտով, ապա էմոցիոնալ մակարդակում միանում են ձեզ։ Տղամարդը ձեզ հետ կիսում է ոչ միայն երջանկությունը, այլև ցավն ու հուսահատությունը։ Նա իսկապես տառապում է, երբ ձեզ տխուր կամ անտրամադիր է տեսնում։

Նրա համար անտանելի է անգամ այն միտքը, որ ինչ-որ մեկը նեղացրել կամ ստորացրել է ձեզ։ Այժմ ձեր վշտերն ու անհաջողությունները նաև նրանն են։

Նա աշխատում է օգնել ու աջակցել։ Նրա համար կարևոր է, որ դուք իմանաք, որ նա միշտ ձեր կողքին է, միշտ կպաշտպանի ու կսփոփի։

Նա աշխատում է ձեզ հեռու պահել ցավից

Կարող եք վստահ լինել, որ տղամարդու զգացմունքները շատ խորն ու անկեղծ են, եթե նա անում է ամեն ինչ, ինչ իրենից կախված է, որ ձեզ հեռու պահի ցավից։ Նրա համար կարևոր է, որ ոչ ինքը, ոչ ինչ-որ ուրիշ մարդ, նույնիսկ անկախ իր կամքից, ձեզ չնեղացնի։

Ձեզ անտրամադիր տեսնելը նրա ուժերից վեր է, և դրա համար էլ նա աշխատում է ձեզ մեկուսացնել ու հեռու պահել ցավից։

Եթե դուք ստիպված եք լինում անցնել կենսական որոշակի անհաջողությունների ու փորձությունների միջով, սիրող տղամարդը միշտ կգտնի ձեզ աջակցելու և օգնելու եղանակը։

Նա ձեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ դուք իրականում կաք

Իսկական սերն անվերապահ է։ Այն ենթադրում է, որ մարդիկ միմյանց սիրում են ամբողջովին, բոլոր թերություններով հանդերձ։ Սիրում են ոչ թե գեղեցիկ ոտքերի կամ շքեղ կրծքի համար։ Սիրում են մարդու անձը՝ ընդունելով նրա իրական էությունը։

Սիրում են այն, ինչը ձեզ բացառիկ է դարձնում ու ուրիշներին ոչ նման։ Չէ՞ որ իզուր չէ, որ ձեր սիրելին Երկրագնդի վրա միլիոնավոր այլ մարդկանցից ընտրել  է հենց ձեզ։ Ձեր խենթությունները, սովորություններն ու մտքերը միայն ձեզ են բնորոշ։

Դուք նա եք, ով իրականում կաք։ Եվ այդ ամենը շատ թանկ է ձեր սիրելի մարդու համար։ Չէ՞ որ դուք առանձնահատուկ եք։ Դուք նրա միակն ու անկրկնելին եք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

8 ոչ ակնհայտ բան, որոնք մատնում են, որ դուք փնթի եք
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք չեն հագենում սեքսից
Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Այս սովորական մթերքը վնասում է մեր լյարդը. ուշադիր եղեք
10 ֆիլմ, որոնցում դերասաններն իրականում սիրել են միմյանց (Photo)
Երեխայի ձեռքը տարօրինակ կերպով բորբոքվեց, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչու. տեսեք՝ բժիշկներն ինչ դուրս բերեցին այնտեղից (Photo)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Ինչի՞ց է առաջանում քաղցկեղն ու ինչու է անհնար հաղթել նրան. Նոբելյան մրցանակակիր
Հետույքների 4 տեսակ, որոնք կարող են շատ բան պատմել տերերի մասին

Latest

Հոլանդական դիետա. մինուս 4 կգ` 7 օրում
Թեստ ամենագետների համար
Որոնք են իմաստուն և խելացի կանանց տարբերությունները
Առավոտյան ո՞ր ախտանիշներն են վկայում լյարդի խնդիրների մասին
Մարդկանց միայն 20%-ն է կարողացել անցնել այս ինտելեկտուալ թեստը
Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել արգանդի քաղցկեղը
Բազմակողմանի զարգացա՞ծ եք արդյոք. ինտելեկտուալ թեստ
Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց
Թեստ․ Ես ասեմ դարձվածքով, դու՝ մեկ բառով