Քաշի ավելացում, ակնե, հոգնածություն… նշաններ, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի արհամարհել

Կորտիզոլ հորմոնն արտադրվում է մակերիկամներում:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում այս հորմոնի մակարդակի բարձրացման դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ճարպի կուտակում որովայնի հատվածում, զարկերակային ճնշման բարձրացում, սթրես:

Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյոք օրգանիզմում բա՞րձր է կորտիզոլի մակարդակը, թե՞ ոչ:

Քաշի հանկարծակի ավելացում: Սա կորտիզոլի բարձր մակարդակի առաջին նշաններից է: Քաշի ավելացում նկատվում է հատկապես մարմնի վերին հատվածում. ճարպը սկսում է կուտակվել ուսերի, մեջքի, կրծքի հատվածում: Ձեռքերն ու ոտքերը նախկինի նման բարակ են մնում:

Մաշկային խնդիրներ: Կորտիզոլի բարձր մակարդակը բացասաբար է ազդում մաշկի վրա՝ առաջացնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

  • ակնե
  • մաշկային խնդիրներ կրծքին, որովայնին, ազդրերին
  • հակվածություն կապտուկների առաջացման
  • մազերի քանակի ավելացում դեմքին և մարմնին:

Մկանների և ոսկրերի հետ կապված խնդիրներ: Կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում նաև մկանների և ոսկրերի վիճակի վրա: Ոսկորների կառուցվածքը թուլանում է, մեծանում կոտրվածքների հավանականությունը:

Իմունային համակարգի անարդյունավետ աշխատանք: Կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում տուժում է նաև իմունային համակարգը, կարող են առաջանալ ասթմա, ալերգիա:

Դեպրեսիա, տրամադրության անկումներ: Կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում ամենատարածված խնդիրներից մեկը տագնապի զգացումն է: Այս զգացումը հաճախակի է նկատվում, հատկապես, եթե մարդը հակված է սթրեսի: Տագնապայնությունն ուղեկցվում է տրամադրության կտրուկ անկումներով, երբեմն՝ դեպրեսիայով:

Հոգնածություն, անքնություն: Էներգիան, որով ապահովում է կորտիզոլը, կարող է խանգարել օրգանիզմին: Օրվա ընթացքում չափազանց ակտիվ լինելուց հետո հիվանդը չի կարողանում հանգստանալ: Այս հորմոնի ավելորդ քանակը գիշերային ժամերին խանգարում է քնել, առաջանում է անքնություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․