Հորմոնալ անհավասարակշռության 10 նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել

Հորմոնները շատ կարևոր նշանակություն ունեն ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության համար։ Հորմոնալ անհավասարակշռությունն իր հետ մի խումբ անցանկալի հետևանքներ է բերում, որոնք արտահայտվում են օրգանների աշխատանքի խանգարումների և հիվանդությունների տեսքով, որոնք էականորեն ազդում են կյանքի որակի վրա։

Այդ պատճառով էլ կարևոր է իմանալ նշանները, որոնք վկայում են հորմոնալ անհավասարակշռության մասին, և ժամանակին քայլեր ձեռնարկել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է հորմոնալ անհավասարակշռության 10 առավել տարածված նշանները։

Ակնե։ Կանանց մի մասի մոտ ակնեն հայտնվում է դաշտանի ընթացքում հորմոնալ փոփոխությունների արդյունքում, որոնք այդ ընթացքում տեղի են ունենում օրգանիզմում։ Բայց եթե այս երևույթը քրոնիկական է դարձել, հնարավոր է՝ խնդիրը հորմոնալ անհավասարակշռությունն է։

Քնի խանգարումներ։ Պրոգեստերոն հորմոնի մակարդակի նվազումը քնելու հետ կապված խնդիրների ի հայտ գալու պատճառ է դառնում։ Այս հորմոնը թուլացնող ազդեցություն է ունենում, իսկ երբ դրա մակարդակը նվազում է, սկսում ենք սթրես և անհանգստություն զգալ։

Սովի մշտական զգացում։ Ուտելու մշտական ցանկությունը մեծ խոչընդոտ է ավելորդ քաշից ազատվելու գործում։ Հաճախ այդ զգացումը պայմանավորված է հորմոնալ անհավասարակշռությամբ։ Քնի խանգարման դեպքում բարձրանում է գրելին հորմոնի մակարդակը, ինչը մեծացնում է սովի զգացումը։

Տրամադրության անկում և դեպրեսիա։ Կանանց մեծ մասի մոտ տրամադրության անկումներ լինելում են դաշտանից առաջ, հղիության ընթացքում։ Այդ ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները մեծացնում են դեպրեսիայի և այլ բացասական զգացումների զարգացման հավանականությունը։ Այլ իրավիճակներում ամեն ինչ առավել հանգիստ և օբյեկտիվ կընկալվեր, բայց հորմոնները թելադրում են իրենցը։

Գլխացավ և միգրեն։ Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնալ ծանրաբեռնվածությունը հանգեցնում է անհանգստացնող գլխացավերի և միգրենի։ Եթե սա մշտական վիճակ է դարձել, գերադասելի է խորհրդակցել մասնագետի հետ՝ ցավի հստակ պատճառը հասկանալու համար։

Հեշտոցային չորություն։ Սա վկայում է էստրոգեն հորմոնի մակարդակի խանգարման մասին։ Սա ոչ միայն մեծացնում է վարակների առաջացման հավանականությունը, այլև բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա։

Նյութափոխանակության խնդիրներ։ Կորտիզոլը կամ սթրեսի հորմոնն օրգանիզմում որոշակի ֆիզիկական ռեակցիաներ է առաջացնում։ Մարդկանց մի մասի մոտ կարող են գլխացավեր առաջանալ, ոմանց մոտ՝ տրամադրության անկումներ։ Երբեմն խնդիրը հասնում է նաև որովայնին, և մի շարք խնդիրներ են առաջանում կապված նյութափոխանակության հետ։ Առաջանում է բորբոքում, ցավ, փորկապություն։

Մշտական հոգնածություն։ Հոգնածության զգացումը նորմալ է, եթե շատ ակտիվ կյանք են վարում, աշխատում և նյարդայնանում։ Բայց սովորական հոգնածությունը չի կարելի շփոթել քրոնիկականի հետ, քանի որ այն կարող է կապված լինել վահանաձև գեղձի հորմոնների անբավարար քանակի հետ։ Այս վիճակը կոչվում է հիպոթիրեոզ։

Կաթնագեղձերի փոփոխություններ։ Էստրոգենի բարձր մակարդակը մեծացնում է կրծքի զգայունությունը, ինչի արդյունքում նույնիսկ սովորական հպումը կարող է տհաճ և ցավոտ լինել։

Սեռական ցանկության բացակայություն։ Սովորաբար սա տեղի է ունենում էստրոգենի ցածր մակարդակի պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա