Այս հոդվածում ներկայացնելու ենք քսան արարք, որոնցից խուսափում են ուժեղ կամքի տեր մարդիկ։
Նրանք անցյալով չեն ապրում
Ուժեղ մարդիկ կենտրոնանում են իրական երեւույթների վրա, որոնք առկա են այսօր, հիմա եւ այստեղ։ Իհարկե, նաեւ մտածում են ապագայի մասին, բայց երբեք չեն ապրում անցյալով։
Նրանք չեն մնում հարմարավետության զոնայում
Հարմարավետության զոնան բավականին վտանգավոր է, քանի որ ամբողջ կյանքն այսպես անցկացնելը նշանակում է, որ դուք չեք վայելում այն։
Նրանք չեն մերժում մյուսների առաջարկները
Լավ գաղափարը պետք է կյանքի կոչել՝ անկախ այն փաստից, թե ով է այն մտածել։ Թույլ մի տվեք, որ ձեր «ես»-ը կառավարի ձեզ։ Եթե ինչ-որ մեկը ճիշտ եւ խելացի խորհուրդ է ձեզ տալիս, ուրեմն պետք է անպայման ընդունել այն։
Նրանք չեն խուսափում փոփոխություններից
Խելացի եւ ուժեղ կամքի տեր մարդիկ գիտակցում են, որ փոփոխություններն անխուսափելի են։ Դրանք շրջանցելը պարզապես հիմարություն է։ Ուժեղ մարդիկ հասկանում են, որ փոփոխություններից խուսափելը ժամանակի եւ ուժերի անիմաստ կորուստ է։
Նրանք չեն խուսափում նոր գիտելիքներ ձեռք բերելուց
Մեզանից ոչ մեկը չի կարող ամենագետ լինել՝ նույնիսկ նրանք, ովքեր փորձում են այդպես թվալ։ Ուժեղ մարդիկ միշտ պատրաստ են ընդլայնել իրենց գիտելիքները, նոր ոլորտներ բացահայտել եւ նոր հմտություններ ձեռք բերել։ Երբ նման մարդիկ դադարում են ինչ-որ բան սովորել, նրանք դադարում են ապրել։
Նրանք թույլ չեն տալիս, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնեն
Ուժեղ կամքի տեր մարդիկ իրենք են որոշումներ ընդունում եւ պատասխնատվություն կրում դրանց համար։ Նրանք երբեք թույլ չեն տա մյուսներին իրենց փոխարեն որոշումներ կայացնել։ Ավելին, նրանք երբեք չեն վախենում սեփական քայլերից եւ փորձում են ինքնուրույն հաղթահարել իրենց առաջ դրված խնդիրները։
Նրանք չեն նախանձում մյուսների հաջողությանը
Միայն ուժեղ մարդիկ կարող են ուրախանալ մյուսների հաջողություններով, քանի որ նրանք հասկանում են, որ այս մարդկանց հաջողությունը չի նվազեցնում իրենց հնարավորությունները ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Մի նախանձեք մյուսներին, թող դա խթան լինի ձեզ համար՝ առաջ գնալու եւ բոլորին գերազանցելու համար։
Նրանք չեն մտածում, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի
Մտքերը մեծ ազդեցություն ունեն մեր մոտիվացիայի եւ կատարած քայլերի վրա։ Ուժեղ մարդիկ կարողանում են օգտվել դրանից եւ ճիշտ «օգտագործել» իրենց մտքերը. չէ որ եթե կա հնավորություն, ինչու՞ չփորձել։ Նրանք չեն խղճում իրենց, քանի որ հասկանում են, որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։
Նրանք չեն կենտրոնանում իրենց թերությունների վրա
Այո, բոլորն էլ գիտեն իրենց թերությունները եւ փորձում են ազատվել դրանցից։ Սակայն եթե իսկապես ցանկանում եք հաջողության հասնել, չպետք է կենտրոնանաք թերությունների վրա։ Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերին, որոնք իսկապես կարող են օգնել հաջողության հասնելու ճանապարհին։
Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ
Լավ կատարված աշխատանքը մնում է լավ կատարված աշխատանք, եւ կարեւոր չէ, թե ով դա կգնահատի, իսկ ով՝ ոչ; Մարդը չի կարող դուր գալ անխտիր բոլորին, եւ ուժեղ կամքի տեր մարդիկ շատ լավ հասկանում են սա։ Նրանք ուղղակի իրենց գործն անում են խղճով եւ ամենայն պատասխանատվությամբ։
Նրանք թույլ չեն տալիս, որ իրենց վերահսկեն
Ուժեղ կամքի տեր մարդիկ գիտեն, որ նրանք կարող են ղեկավարել մյուսներին, եւ թույլ չտալ, որ իրենց վերահսկեն։
Նրանք անհամբեր չեն
Համբերատարություն մարդու արժանիքներից ամենակարեւորն է։ Շատ մարդիկ անհաջողության են մատնվում միայն այն պատճառով, որ կորցնում են իրենց հույսն ու սեփական անձի ուժերի նկատմամաբ ունեցած վստահությունը։ Նրանք այդպես էլ չեն սպասում եւ չեն հասնում իրենց աստղային ժամին։
Նրանք խուսափում են չհասկացվելուց
Ցանկացած աշխատանքում հաջողության հասնելու համար պետք է լավ հարաբերություններ ունենալ գործընկների հետ։ Իհարկե, երբեմն մարդիկ ճիշտ չեն հասկանում եւ սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն են տարածում ի վնաս ձեզ։ Հետեւաբար, ուժեղ մարդիկ փորձում են անել ամեն ինչ, որ բոլորն իրենց ճիշտ հասկանան՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։
Նրանք չեն կարծում, որ բոլորը պարտական են իրենց
Հիշեք, ոչ մեկը ոչինչ պարտական չէ ձեզ։ Դուք ապրում ու շնչու՞մ եք, հիանալի է։ Ուրեմն ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Եթե ցանկանում եք իրականացնել ձեր նպատակները, ուրեմն գործադրեք ձեր ամբողջ ուժն ու եռանդը։ Այսպես է կյանքը։ Ոչինչ հեշտությամբ չի տրվում։
Նրանք չեն կրկնում սեփական սխալները
Բոլորն են սխալվում։ Եթե դուք նույն սխալը կրկնում եք երկրորդ անգամ, դա այնքան էլ նորմալ չէ, իսկ եթե դա կատարվում է երրորդ անգամ, ուրեմն դուք կամ հարբեցող եք, կամ թմրամոլ։ Իսկապես, սա կատակ չէ։Խելամիտ մարդը նույն սխալը երեք անգամ չի կրկնում։
Նրանք չեն տրվում իրենց վախերին
Երբեմն աշխարհը բավականին վտանգավոր է թվում։ Սակայն եթե տրվենք մեր վախերին, որոնց մի մասը անտրամաբանական ու անտեղին են, երբեք ոչնչի չենք հասնի։ Հիշեք, եթե ինչ-որ գործի համար վախենում եք, ուրեմն դա մեծ կարեւորություն ունի ձեզ համար։ Փորձեք ավարտին հասցնել այն։
Նրանք անմտածված քայլեր չեն անում
Ուժեղ կամքի տեր մարդիկ գործելուց առաջ անպայման փորձում են հասկանալ իրավիճակը եւ մտածել կատարվելիք քայլերի մասին։ Անպայման փորձեք կշռադատված քայլեր անել, սա միայն դրական ազդեցություն կունենա հաջողության հասնելու հարցում։
Նրանք չեն հրաժարվում օգնությունից
Դուք սուպերմեն չեք, որ ամեն ինչ կարողանաք անել։ Եթե ձեզ ինչ-որ մեկը առաջարկում է իր օգնությունը, ինչու՞ չընդունեք դա։ Շփվեք այլ մարդկանց հետ, հասկացեք նրանց կարծիքը, իմացեք առաջարկը եւ սկսեք աշխատել։Միգուցե նրանք ճիշտ խորհուրդներ կտան, ինչը կօգնի ձեզ նպատակներին հասնելու գործում։
Նրանք չեն հանձնվում
Սա հավանաբար ուժեղ կամք ունեցող մարդկանց ամենակարեւոր հատկանիշներից մեկն է։ Եթե նրանք իսկապես մտադիր են իրականացնել իրենց նպատակը, ուրեմն երբեք չեն հանձնվի եւ մշտապես առաջ կշարժվեն։ Նրանք կանեն ամեն ինչ, որ իրենց ձեռնարկած գործը ավարտին հասցնեն։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ