Մաքուր և հարթ մեջք. Ինչպե՞ս պայքարել կորյակների ու ցաների դեմ

Ամառվա շոգին, երբ բոլոր լեդիներն էլ ուզում են ինչքան հնարավոր է բաց, ազատ շորիկներ հագնել, շատերը կանգնում են խնդրի առաջ’ կորյակներ և կարմիր ցան մեջքին:

Պետք է իմանալ ինչպես պայքարել դրանց դեմ:

Չէ որ հատկապես ամռանը անթույլատրելի է չցուցադրել մեր գեղեցիկ կազմվածքը և սլացիկ մեջքը, իսկ դրա համար մխոչընդոտներ պետք չեն:)

Մեջքի վերևի հատվածը մտնում է այսպես կոչված «դեկոլտեի հատվածի» մեջ:

Մաշկի յուղայնության դեպքում այս հատվածը դառնում է պրոբլեմային:

Հիմնականում նման խնդիր ունեն յուղոտ մաշկ ունեցող մինչև 25-27 տարեկան աղջիկները:

Նման խնդիրները հիմնականում սեռական հորմոնների կարգավորման հետ են կապված:

Մեջքին հայտնված կորյակների դեմ պայքարում ամենատարածված սխալը, ինչքան էլ տարօրինակ հնչի, լոգանք ընդունելն է, չափից շատ շոգեբաղնիք հաճախելը:

Շատ կանայք այս խնդիրն ասոցացնում են կեղտոտ մաշկի հետ, դրա համար էլ ջրային պրոցեդուրաները դարձնում են ավելի հաճախ:

Իսկ դա բերում է նրան, որ տուժում է մաշկի պաշտպանիչ շերտը, իսկ օրգանիզմն արձագանքում է դրան ավելի ինտենսիվ ձևով ճարպ արտադրելով, որի հետևանքով էլ ավելի են շատանում կորյակները:

Վնասակար են նաև բազմազան սպունգերը, որոնցով տրորում և վնասում եք կորյակները:

Մեխանիկական ազդեցության բոլորը ձևերը միայն նպաստում են դրանց տարածմանը:

Մեջքի ցաների, կորյակների դեմ շատ օգտակար են չորացնող դիմակները:

Այսպիսի դիմակները ներծծում են ավելորդ ճարպը և քչացնում դրա արտադրությունը: Քսեք այն մեջքին և լվացեք 15-20 րոպե հետո:

Դիմակներն օգտագործեք 2 օրը մեկ, քնելուց առաջ: Ամենապարզ մեթոդներից մեկը աղային սկրաբով մերսումն է:

Սկզբում փորձեք քիչ քանակությամբ, որպեսզի համոզվեք, որ մաշկը չի հակազդում: Թաց մաշկը մերսեք կերակրի աղով եւ հետո լվացեք գոլ ջրով:

Կրկնեք շաբաթական երկու անգամ: Լոգանք ընդունելիս օգտագործեք միայն հակաբակտերիալ գելեր եւ օճառներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Ի՞նչ վտանգավոր հիվանդությունների է հանգեցնում որովայնի ճարպը
Թեստ հանելուկ․ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը
Որոնք են կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք
Ո՞ր վարորդը պետք է առաջինը անցնի կարգավորվող խաչմերուկը
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ. Կկարողանա՞ք անցնել գիտելիքներ պահանջող այս թեստը
Իմաստուն առակ Մխիթար Գոշից․ «Քահանան և ավազակը»