7 արդյունավետ վարժություն՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար

Գեղեցիկ կազմվածք ունենալու համար պարտադիր չէ սպորտով զբաղվել կամ մարզասրահ այցելել:

Կարելի է մարզվել նաև տնային պայմաններում և հիանալի արդյունքի հասնել:

Այս վարժությունները թույլ են տալիս ոչ միայն արագ այրել ճարպերն ու նիհարել, այլև բարելավել ու արագացնել նյութափոխանակությունը:

Վարժություններ նիհարելու համար

Թրթուր

Ուղիղ կանգնել, ոտքերը դնել ուսերի լայնությամբ, կռանալ առաջ և ձեռքերով հասնել հատակին՝ ոտքերն այդ ընթացքում ուղիղ պահելով: Ձեռքերով առաջ «քայլել» այնքան, մինչև ստացվի հրում վարժության դիրքը, այնուհետև նույն կերպ վերադառնալ սկզբնական դիրք: Կրկնել վարժությունը 5 անգամ և հետևել, որպեսզի մեջքը մնա ուղիղ, իսկ որովայնը՝ ձիգ:

Ցատկ

Ոտքերը կիսով չափ ծալել և փորձել հնարավորինս բարձր ցատկել: Այդ ընթացքում ծնկները հարկավոր է ձգել կրծքին մոտ, իսկ ձեռքերը՝ առաջ: Ցատկը հարկավոր է սկսել սկզբնական դիրքից և ավարտել նույն դիրքով: Կատարել 7-10 ցատկ:

Լեռնագնաց

Ծնկի գալ և հենվել ուղիղ ձեռքերի վրա: Ձախ ծունկը մոտեցնել կրծքին, իսկ աջ ոտքն ուղղել: Փոխել ոտքը ոչ շատ բարձր ցատկի ժամանակ: Կրկնել վարժությունը 15 անգամ:

Ձողիկ շարժման ընթացքում

Ընդունել հրման դիրք և ձեռքերով դանդաղ առաջ շարժվել՝ ոտքերն ու մարմինը պահելով անշարժ: Ձգվել հնարավորինս առաջ և հետ նույն կերպ վերադառնալ: Կրկնել վարժությունը 7 անգամ:

Ցատկ հրումով

Հարկավոր է ցածր կքանստել, կտրուկ ցատկել ու 1 հրում անել, այնուհետև կրկին ցատկել ու վերադառնալ նախնական դիրք: Կրկնել վարժությունը 5 անգամ:

Ռևերանս

Կքանստելիս հարկավոր է մեկ ոտքը դնել մյուսի ետևը, տանել հնարավորինս հեռու և կքանստել: Վարժությունը կատարելիս մեջքը պետք է ուղիղ լինի: Կրկնել վարժությունը 10 անգամ:

Հենված կքանիստ

Ձեռքերով հենվել ետևում դրված աթոռին, իսկ ոտքերը դնել ուսերի լայնությամբ և կքանստել: Ծնկները չպետք է ուղղված լինեն դեպի ներս, այլ միայն դեպի դուրս: Կրկնել վարժությունը 15 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․