Արդյունավետ մեթոդ՝ ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար

Գեղեցիկ նստատեղը յուրաքանչյուր կնոջ երազանքն է, սակայն այդ երազանքին հասնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 վարժություն, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի:

Պարզապես հարկավոր է օրական 15 րոպե տրամադրել այս վարժությունների համալիրին:

1. Մարզում է ազդրերն ու նստատեղը

Ծնկի իջնել և ձեռքերով հենվել հատակին: Մեջքը ուղիղ պահել, ծունկը ծալել և բարձրացնել վերև այնպես, որ այն լինի ազդրի բարձրությանը հավասար: Այնուհետև բարձրացնել ուղղված աջ ոտքը՝ գլուխը մի փոքր աջ թեքելով: Այս ամենից հետո ծալել ծունկը, կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:

2. Ծառ (մարզում է ազդրերն ու նստատեղը)

Ուղիղ կանգնել, ոտքերը միացնել, այնուհետև ծալել աջ ծունկը և մի փոքր կողք տանել: Աջ ձեռքը պետք է ձգված և կողք պարզված լինի, իսկ ձախը՝ վերև: Ձեռքերի դիրքն անփոփոխ պահած մի փոքր խոնարհվել ու ոտքը ձգել այնպես, որ ձեռքն ու ոտքը ուղիղ գիծ կազմեն: Վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:

3. Կենդանի քանդակ (մարզում է ազդրերն ու նստատեղը)

Կանգնել, ոտքերը միացնել և մի փոքր ծալել: Ձեռքերը դնել ձախ ոտքի վրա, աջ ոտքը բարձրացնել՝ առանց ոտնաթաթը հատակից հեռացնելու: Առանց մարմնի դիրքը փոխելու՝ աջ ոտքը ձգել կողք: Վերադառնալ սկզբնական դիրք, այնուհետև կրկնել վարժությունը 10 անգամ և փոխել ոտքը:

4. Պլիե (մարզում է նստատեղն ու սրունքները)

Կանգնել՝ կրունկները միացրած, իսկ ոտնաթաթերը 45 աստիճան անկյան տակ բացած: Ձեռքերը դնել ազդրերին, ծնկները մի փոքր ծալել, այնուհետև կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի կրունկները կտրվեն հատակից: Կանգնել այս դիրքով 5 վայրկյան, որից հետո վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ:

5. Ալմաստ (մարզում է նստատեղն ու ազդրերի ներքին հատվածը)

Պառկել մեջքի վրա, ոտքերն ուղղել, կրունկները միացնել (ոտնաթաթերը բացել 45 աստիճան անկյան տակ) ու վերև բարձրացնել: Ծնկները ծալել, ոտնաթաթերը միացնել և հնարավորինս լայն բացել ոտքերը: Կրկնել վարժությունը 15 անգամ:

Այս պարզ վարժություններն ամեն օր կատարելու դեպքում կարելի է հիանալի արդյունքի հասնել: Օրական ընդամենը մի քանի րոպե մարզվելը կօգնի ձեռք բերել գեղեցիկ, ձիգ ու մարզված նստատեղ, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Ի՞նչ վտանգավոր հիվանդությունների է հանգեցնում որովայնի ճարպը
Թեստ հանելուկ․ Կարո՞ղ եք ասել՝ ինչն է․․․

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Մարդկանց 90%-ը չի կարողանում լուծել այս հավասարումը, իսկ դուք․․․
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը
Որոնք են կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք
Ո՞ր վարորդը պետք է առաջինը անցնի կարգավորվող խաչմերուկը
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ. Կկարողանա՞ք անցնել գիտելիքներ պահանջող այս թեստը