Ինչպե՞ս տնային պայմաններում սպիտակեցնել ատամներն ու ազատվել ատամնաքարերից

Հոլիվուդյան ժպիտը համարվում է առողջ ու գեղեցիկ ատամների գրավականը, ուստի մարդիկ հաճախ մեծ գումարներ են վատնում ատամները սպիտակեցնելու համար:

Ոմանք էլ մասնագիտացված մեթոդների փոխարեն նախապատվությունը տալիս են ժողովրդական մեթոդներին, որոնք ոչ պակաս արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի:

Սակայն, ամեն դեպքում, հարկ է հիշել, որ նման պրոցեդուրաների ժամանակ պետք է շատ զգույշ լինել՝ ատամների էմալը չվնասելու համար:

zNews-ը ներկայացրել է լավագույն միջոցները՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու համար:

Կերակրի սոդա

Մի գդալ կերակիր սոդան ու մի պտղունց կերակրի աղը հիանալի միջոց են ատամնափառից ազատվելու և ատամնաշարը մի քանի երանգով գունաբացելու համար: Հարկավոր է ատամի խոզանակը խոնավեցնել, վրան լցնել ստացված խառնուրդը և դրանով մաքրել ատամներն ու ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով: Սոդան վնասակար չէ բերանի խոռոչի առողջության համար, սակայն, ամեն դեպքում, խորհուրդ չի տրվում չարաշահել այս մեթոդի կիրառությունը:

Հալվեի հյութ

Մի բաժակ ջրին ավելացնել կես բաժակ կերակրի սոդա, 1 թ.գ. հալվեի հյութ, 10 կաթիլ կիտրոնի եթերայուղ և 4 թ.գ. բուսական գլիցերին:Լավ խառնել և ստացված խառնուրդն օգտագործել ամեն օր՝ քսելով ատամներին: Այս միջոցը կօգնի մեկընդմիշտ մոռանալ ատամնափառի և ատամնաքարերի մասին:

Նարնջի կեղև

Ատամնաշարն արագ սպիտակեցնելու հիանալի եղանակ է նարնջի կեղևը: Պարզապես հարկավոր է դրանով շփել ատամները, այնուհետև 10 րոպե թողնել այն ատամներին (կապայի նման):

Ցիտրուսային մրգերի մանրացրած կեղևներ

Հարկավոր է սրճաղացով մանրացնել ցիտրուսային մրգերի կեղևի սպիտակ հատվածը, խառնել այն ատամի մածուկին և օգտագործել ամեն օր ատամները լվանալիս: Այս միջոցը ոչ միայն սպիտակեցնում է ատամների դեղնած էմալը, այլև կանխում է ատամնաքարի առաջացումը:

Սակայն հարկ է հիշել, որ սպիտակեցումից հետո ատամները շատ ավելի զգայուն են լինում, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել էմալն ու լնդերն ամրապնդելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․