Ձգում, լիֆտինգ ու մաքրում. ձվով 3-ը մեկում թաղանթ-դիմակ

Եթե ցանկանում եք երկար տարիներ պահպանել մաշկի երիտասարդությունն, ապա առանց  տարբեր տեսակի դիմակների կիրառման դա հնարավոր չի լինի:

Հավի ձուն կարելի է համարել ամենամատչելի ու դեմքի մաշկի խնամքի համար ամենաօգտակար միջոցներից մեկը:

Սպիտակուցը շատ արդյունավետ ձգում ու մաքրում է մաշկը:

Դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ լիցետին, որն ապահովում է խորը մաքրում ու վերնամաշկի սնուցում:

Նրանում առկա վիտամին A, D, B-ն հոգ են տանում մաշկի երիտասարդության մասին:

Ձվով դիմակը կարող են օգտագործել բոլոր տարիքի կանայք:

zNews-ը ներկայացրել է  ձվով ունիվերսալ թաղանթ-դիմակ, որը ոչ միայն հիանալի մաքրում է , այլ նաև սնուցում է  մաշկը օգտակար նյութերով:

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

  • 1 հատ ձու
  • անձեռոցիկ
  • վրձին
  • պատառաքաղ
  • 2 հատ աման

Պատրաստման եղանակը՝

1.    Դեղնուցն  առանձնացրեք սպիտակուցից ու լցրեք դրանք առանձին ամանների մեջ, ապա սպիտակուցը մի փոքր հարեք պատառաքաղով:

2.    Մաքրած դեմքի վրա վրձինի օգնությամբ քսեք սպիտակուցն, ապա վերցրեք անձեռոցիկն ու այն ամրացրեք դեմքի վրա, որից հետո վրան քսեք ևս մեկ շերտ սպիտակուց:

3.    Սակայն դա չի նշանակում, որ պետք է շատ սպիտակուց քսեք:Այդ պրոցեդուրայինց հետո սպասեք 20-30 րոպե, որպեսզի դիմակը լավ չորանա, այնպես, որ անձեռոցիկը կոպիտ լինի :

4.    Այդ ամենից հետո դիմակը բռնեք ներքևի մասից(կզակից) ու կտրուկ շարժումով դեպի վեր քաշեք: Զգացողությունը կարող է  շատ տհաճ լինել, սակայն արդյունքը միանշանակ կարդարացնի իրեն:

5.    Հարեք դեղնուցն ու առատ այն քսեք դեմքի վրա, հավելյալ սնուցման համար կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ձիթայուղ կամ կոկոսի յուղ: 10 րոպե հետո դեղնուցը մաքրեք: Արդյունքում ձեռք կբերեք փափուկ, գեղեցիկ,թամ ու թավշյա մաշկ:

6.    Առավել հարմար է դեմքի վրայից ձվի մնացորդները լվանալ  տաք ջրով: Եթե ձեր մաշկը չոր է, դիմակի օգտագործումից հետո քսեք ցանկացած տեսակի դեմքի քսուք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․