Տարօրինակ 6 փաստ Սալվադոր Դալիի մասին

Սալվադոր Դալին 20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկն էր:

Անվիճելի է, որ նրա ստեղծած արվեստը խորհրդանշական է, սակայն նրա տարօրինակ անհատականությունը, ճաշակի զգացումը, միայն իրեն հատուկ բեղերը իրենց դերն էին խաղում մարդկանց մոտ տպավորելու ու նրան հիշելու համար:

6 Նա հավատում էր, որ իր մահացած եղբոր վերամարմնավորումն է (ռեինկարնացիա)

Դալիի տարօրինակ ապրելակերպը հնարավոր է կապված լիներ իր մանկության հետ: Մինչև Դալիի ծնունդը նրա մայրը մեկ այլ որդի էր ունեցել, ում նույնպես Սալվադոր Դալի էին կնքել: Ցավոք, առաջին Սալվադորը 22 ամսեկան հասակում ստամոքսի վարակի պատճառով մահանում է: Ինն ամիս անց ծնվում է Սալվադոր Դալին: Եվ քանի որ նա շատ նման էր առաջին` մահացած որդուն, ու ծնվել էր նրա մահվանից ուղիղ 9 ամիս հետո, ծնողները սկսում են կարծել, թե դա հենց իրենց մահացած որդին է, որը նորից է ծնվել: 5 տարեկանում ծնողները Սալվադորին տանում են իրենց մահացած որդու գերեզմանին ու ասում նրան, ոոր նա իրենց առաջին Սալվադորի վերածնունդն է: Սա հոգեբանական լուրջ ազդեցություն էր թողել Դալիի վրա: Հետագայում իր ստեղծագործություններում կարելի էր տեսնել մահացած երեխայի մասին ակնարկները:

5 Սադիզմ՝ մանուկ հասակում

Դալիի համար դեռ վաղ տարիքից ցավն ու հաճույքը գրեթե նույն բանն էին: Համենայն դեպս, սա էր այն արդարացումը, որը ուներ Դալին առանց որևէ պատճառի մարդկանց վրա հարձակում գործելու իր սովորությունը բացատրելու համար: Ամենատարօրինակ ու սարսափելի դեպքը պատահեց, երբ նկատում է, որ անվտանգության վանդակապատերը տեղադրված չէին այն կամրջի վրա, որի վրայով քայլում էր ընկերոջ հետ: Տեսնելով, որ ոչ ոք չկա տարածքում, Դալին որոշում է ընկերոջը վայր գցել կամրջից: Տղան 5 մետր ցած է ընկնում ու լուրջ վնասվածքներ ստանում: Եվ, ո՛չ, Դալին դրանից հետո ամենևին էլ մեղքի զգացում չի ունեցել. մինչ ընկած երեխայի մայրը նրան օգնության կհասներ, Դալին պարզապես կողքից նայել ու ժպտացել է՝ բալ ուտելով:

Նույն տարում` ավելի ուշ, նա հոգ էր տանում մի վիրավոր չղջիկի մասին, երբ տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ մրջյուններ հավաքված դանդաղ խժռում են չղջիկին, նա պարզապես վերցնում է մրջյունոտ չղջիկին ու կծում:

4 Մարդկանց զվարճացնելու և ուշադրություն գրավելու նրա տաղանդը

Բացի այն, որ Դալին հրաշալի արվեստագետ էր, գրող, գիտնական (և ով գիտի՝ էլ ինչ, երբ նա առավոտյան արթնանում էր ու որոշում ինչ-որ բան անել), նաև հրաշալի շոումեն: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար նա երբեմն այնպիսի բաներ էր անում, որ նրա այդ տաղանդը շատ ավելի մեծ էր թվում նրա մյուս տաղանդներից: Այսպես, Դալին մի անգամ դասախոսություն էր կարդում սուզվելու լողազգեստով, որը նա հրաժարվում էր հանել, ինչի արդյունքում նա գրեթե շնչահեղձ էր լինում: 1955թ.-ին նա Rolls-Royce-ում ելույթ էր ունենում ծաղկակաղամբներով, քանի որ չափազանց շատ էր սիրում դրանց տեսքը:

Իր՝ «Սալվադոր Դալիի աշխարհը» գիրքը վաճառելու համար նա Մանհեթենի գրախանութում պառկում է հիվանդանոցային մահճակալի վրա՝ շրջապատված կեղծ բժիշկներով ու բուժքույրերով ու ուղեղի ալիքների չափման մեքենային միացված: Նա, ով գնում էր նրա գրքի օրինակը, նաև իր ուղեղի ալիքների գրանցված պատկերի օրինակ էր ստանում: Իսկ հետո նա նորից ծաղկակաղամբներով լի լիմուզինով զբոսանքի էր դուրս գալիս Փարիզի փողոցներում՝ զարմացնելով մարդկանց:

3 Հիտլերով նրա տարվածությունը

Դալին տարված էր Հիտլերով, այնքան, որ նույնիսկ Հիտլերին էր դա անհասկանալի կթվար: Ժամանակի բազմաթիվ սյուրռեալիստներ չէին ընդունում ֆաշիզմը, մյուս կողմից, Դալին Հիտլերին նկարում էր իր կտավներում: Դալիի կտավներից մեկը, որը շրջած վիճակում բնապատկեր է պատկերում, Հիտլերի դիմանկարն է: Ավելին, երբ նրան հարցնում են Հիտլերի մասին, նա պատասխանում է, որ ինքը Հիտլերի մասին երազում է այնպես, ինչպես տղամարդը կերազեր կնոջ մասին: Նրա` Հիտլերի գեղանկարներից են այս մեկը և այս մեկը (Հիտլերի նկարը ափսեի մեջ):

2 Դալի Ատոմիկուս

Դալի Ատոմիկուսը Դալիի և հայտնի լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմենի համագործակցության արդյունքում ստեղծված լուսանկար է: 1948թ.-ին ստեղծված այս լուսանկարը իսկապես ապշեցուցիչ է, քանի որ այն ստեղծվել է այն ժամանակ, երբ դեռևս գոյություն չուներ ֆոտոշոփ համակարգչային թվային ծրագիրը, որով հնարավոր կլիներ ստանալ լուսանկարի էֆեկտները: Այն, ինչ տեսնում եք լուսանկարում, ամբողջովին իրական է: Լուսանկարը միանգամից չի ստացվել, ու 28 անգամ փորձելուց հետո է միայն, որ հնարավոր է եղել ստանալ վերջնական արդյունքը:

1 Թագավորական սիրտ

Չնայած՝ երբեմն Դալիին խելագար են անվանում, Դալին իսկական հանճար էր: Ապացույցը, թերևս, զարդերի նրա հավաքածուն էր, որը նա ստեղծել էր ամերիկացի միլիոնատեր Կումինս Քեթերվուդի հետ: Քեթերվուդը թանկարժեք քարեր գնելով միլիոնավոր դոլարներ է ծախսել, իսկ Դալին այդ ամենը հրաշալի զարդերի ստեղծման համար է կիրառել: Դալիի նախագծած դիզայնով զարդերի հավաքածուն (Dali Joies) արտադրվել է Նյու Յորքում ոսկեգործ Կառլոս Ալեմանի կողմից: Ընդհանուր առմամբ, 39 զարդ է պատրաստվել, որոնք 1999թ.-ին վաճառվել են Սալվադոր Դալիի հիմնադրամին՝ 5.5 միլիոն եվրոյով:

Հավաքածուի ամենատպավորիչ գործը «Թագավորական սիրտն է»: Այն ստեղծված է մաքուր ոսկուց ու զարդարված է 46 ռուբիններով, 42 ադամանդներով ու երկու զմրուխտներով: Աշխատանքի ամենատպավորիչ մասը, սակայն, այն է, որ սա իրական սրտի նման է բաբախում (տե՛ս տեսանյութը):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․