Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել հաճախամիզությունը

Մարդու օրգանիզմն օրական սովորաբար մոտ 1,5 լիտր մեզ է արտադրում, իսկ միզարձակությունը տեղի է ունենում յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ:

Սովորաբար միզելու ցանկություն է առաջանում այն ժամանակ, երբ միզապարկը կիսով չափ լիքն է լինում, իսկ այս օրգանի տարողությունը 250-500 մլ է:

Կանանց մոտ այն ավելի փոքր է լինում, քան տղամարդկանց մոտ, ուստի միզելու ցանկություն կանայք ավելի հաճախ են ունենում, սակայն այնուամենայնիվ միզազատությունը չպետք է չափազանց հաճախ տեղի ունենա, քանի որ հաճախամիզությունը սովորաբար պայմանավորված է լինում առողջական որոշակի խնդիրներով, որոնք չի կարելի անտեսել:

Հաճախ միզելու ցանկության հիմնական պատճառները

Սովորականից հաճախ միզելու ցանկությունն առաջին հերթին կապված է օգտագործվող հեղուկի քանակությամբ, ուստի նման խնդրի դեպքում առաջնահերթ հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող հեղուկի քանակությանն ու անհրաժեշտության դեպքում նվազեցնել այն, սակայն հաճախամիզության պատճառ կարող են հանդիսանալ նաև առողջական որոշակի խնդիրները, որոնք հանգեցնում են միզապարկի նյարդերի գրգռման: Այդ դեպքում գլխուղեղը սխալ տեղեկություն է ստանում օրգանի լցվածության աստիճանի մասին, ինչի հետևանքով երբեմն միզելու ցանկություն է առաջանում անգամ մեզի չնչին քանակության դեպքում: Ընդ որում՝ նման դեպքերում միզելու ցանկությունը կարող է նույնիսկ այնքան ուժգին լինել, որ մարդը կարող է բախվել անգամ անմիզապահության խնդրին:

Հաճախամիզության պատճառները կարող են տարբեր լինել, սակայն մասնագետները դրանք պայմանականորեն բաժանում են երեք մեծ խմբի՝ ցավոտ զգացողություններով ուղեկցվող հաճախամիզություն, անցավ հաճախամիզություն և այլ պատճառներով պայմանավորված հաճախամիզություն:

Ցավոտ զգացողություններով ուղեկցվող հաճախամիզությունը կարող է պայմանավորված լինել.

  • ցիստիտով (օրինակ՝ բակտերիալ վարակներով պայմանավորված ցիստիտով), որին բնորոշ են ցավով ու այրոցով ուղեկցվող միզարձակումը,
  • երիկամների ու կոնքի բորբոքումներով, որոնք հաճախ ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ինքնազգացողության վատթարացմամբ, ինչպես նաև կողային հատվածի ու մեջքի ցավերով,
  • շագանակագեղձի բորբոքումով, որի դեպքում նույնպես կարող է նկատվել բարձր ջերմություն ու մշտական ճնշման զգացում:

Հաճախամիզությունը, որը չի ուղեկցվում ցավոտ զգացողություններով, կարող է պայմանավորված լինել առողջական այնպիսի խնդիրներով, ինչպիսին են.

  • շագանակագեղձի մեծացումը, որի դեպքում նկատվում է նաև մեզի հոսքի թուլացում ու միզապարկի ոչ լիարժեք դատարկում,
  • գլոմերուլոնեֆրիտը կամ երիկամների բջիջների բորբոքումը, որի դեպքում մեզի մեջ կարող են արյան հետքեր նկատվել,
  • շաքարային դիաբետը, որի ժամանակ հաճախամիզության հետ մեկտեղ նկատվում է նաև արտասովոր անհագ ծարավ:

Հաճախակի միզելու ցանկության այլ պատճառների շարքին կարող են դասվել արգանդի արտանկումը, կոնքի հատակի մկանների թուլացումը, հղիությունը, սրտային անբավարարությունը, անմիզապահությունն ու միզապարկի քաղցկեղը:

Գիշերային հաճախամիզություն

Չի կարելի անուշադրության մատնել նաև գիշերային հաճախամիզությունը կամ գիշերամիզությունը, քանի որ այն նույնպես կարող է վտանգավոր խանգարումների մասին հուշող ախտանշան լինել: Համարվում է, որ միզապարկն ունակ է պահել մեզն ամբողջ գիշեր ու չխանգարել մարդու քունը, սակայն որոշ դեպքերում մարդիկ գիշերվա ընթացքում կարող են մի քանի անգամ արթնանալ միզապարկը դատարկելու ցանկության պատճառով: Գիշերվա ընթացքում երկու անգամ կամ ավելի միզելը բավական լուրջ ախտանշան է, որը հուշում է առողջական խնդիրների մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու պարզել խնդրի պատճառը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի մեծացմամբ, հորմոնալ խանգարումներով, շաքարային դիաբետով, սրտի հիվանդություններով ու մի շարք այլ վտանգավոր ախտաբանություններով, որոնք անտեսելը կարող է ճակատագրական լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․