3 վտանգավոր գործոն, որոնք բարձրացնում են կանանց մոտ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը

Սրտի առողջության բրիտանական հիմնադրամի մասնագետները նշել են այն ռիսկային գործոնները, որոնք ազդում են կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականության վրա:

Բժիշկների խոսքով՝ այս հիվանդությունները հաճախ են անտեսվում վատ ախտորոշման հետևանքով:

Բրիտանացի գիտնականների տվյալներով՝ 2003-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում սրտի հիվանդությունների հետևանքների պատճառով մահացել է ավելի քան 8000 կին, որոնք ժամանակին չեն բուժվել ինչպես հարկն է:

Մասնագետները ենթադրում են, որ սա պայմանավորված է նրանով, որ կանայք հաճախ այլ խնդիրներին են վերագրում սրտի հիվանդությունների մասին հուշող ախտանշանները:

Տղամարդկանց մոտ նման հիվանդությունները դրսևորվում են կրծքի ցավերով, սակայն կանանց դեպքում այս ախտանշանը կարող է բացակայել:

Միևնույն ժամանակ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են սրտխառնոցը, առատ քրտնարտադրությունը, հևոցն ու գլխապտույտը:

Սա է պատճառը, որ կանայք սրտի հիվանդությունների ժամանակ ի հայտ եկող ախտանշանները հաճախ վերագրում են այլ խանգարումներին:

Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ կան սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններ, որոնք կանանց դեպքում շատ ավելի վտանգավոր են, քան տղամարդկաց դեպքում:

Այդ գործոններն են ծխախոտի գործածությունը, զարկերակային բարձր ճնշումն ու շաքարային դիաբետը:

«Ծխելը, արյան բարձր ճնշումն ու շաքարային դիաբետը կապված են կանանց մոտ սրտի նոպայի զարգացման ավելի բարձր հավանականության հետ, քան տղամարդկանց մոտ: Այս ռիսկային գործոնների առկայութան դեպքում կանայք պետք է պարբերաբար բուժզննում անցնեն: Առհասարակ մենք խորհուրդ ենք տալիս բոլոր կանանց ժամանակ առ ժամանակ ստուգել սրտամկանի վիճակը», – նշում են բրիտանացի բժիշկները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․