5 մթերք թոքաբորբի ախտանշանները մեղմելու և թոքերը մաքրելու համար

Թոքաբորբը բավական ծանր հիվանդություն է, որի բուժումը պետք է անցկացվի միայն մասնագետի հսկողության տակ, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք թույլ կտան մաքրել թոքերն ու արագացնել ապաքինման գործընթացը:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մեղր

Դարեր շարունակ մեղրը համարվում է շատ արդյունավետ բուժիչ մթերք, քանի որ օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Հայտնի է, որ այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն օգնում է բարելավել ինքնազգացողությունը մի շարք վարակների դեպքում: Թոքաբորբի ժամանակ մեղրն օգնում է մեղմել հազն ու ազատվել մրսածությունից, իսկ դրանք այս հիվանդության հիմնական ախտանշաններն են: Բացի այդ, այս մթերքն օժտված է հակաբակտերիալ ու հակամանրէային ազդեցությամբ, ինչը նույնպես շատ կարևոր է թոքերի բորբոքման դեպքում:

Հացհամեմի սերմեր

Այս սերմերը շատ օգտակար են թոքերի բորբոքման դեպքում, քանի որ օգնում են ազատվել կայուն հազից: Որոշ հետազոտություններ անգամ ցույց են տվել, որ այդ սերմերը խթանում են քրտնարտադրությունը, ինչն օգնում է իջեցնել մարմնի ջերմաստիճանը:

Կոճապղպեղ

Այս համեմունքը նույնպես հայտնի է իր հակամանրէային հատկություններով: Այն պայքարում է թոքաբորբի հարուցիչ մանրէների դեմ, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու մեղմում կրծքավանդակի ցավերը: Մեղրով ու կոճապղպեղով պատրաստված մածուկը կօգնի առավել արագ մեղմել թոքաբորբի ախտանշանները:

Քրքում

Քրքումն օժտված է մի շարք բուժիչ հատկություններով: Այն բնական խորխաբեր միջոց է, ինչի շնորհիվ օգնում է արագ ազատվել կուտակված լորձից՝ թեթևացնելով շնչառությունը: Բացի այդ, քրքումը նույնպես նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու մեղմում է կրծքավանդակի ցավերը: Հատկապես օգտակար է կաթով քրքումը:

Պրոբիոտիկներ

Պրոբիոտիկներով հարուստ մթերքն օգնում է ճնշել թոքաբորբի հարուցիչ ախտածին միկրոօրգանիզմների աճը: Դրանք բարձրացնում են աղիներում օգտակար բակտերիաների մակարդակը՝ դրանով իսկ նպաստելով աղիների առողջության ամրապնդմանը: Բացի այդ, դրանք նաև շատ օգտակար են իմունային համակարգի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․