Պարզ հնարքներ, որոնք թույլ կտան ազատվել ավելորդ քաշից առանց լուրջ ջանքեր գործադրելու

Ավելորդ քաշից ազատվելու համար շատերը դիմում են բավական խիստ սննդակարգերի օգնությանը, սակայն մասնագետները նշում են, որ հիանալի արդյունքի կարելի է հասնել անգամ չնչին ջանքեր գործադրելու դեպքում:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի պարզ հնարք, որոնք կօգնեն հեշտությամբ նիհարել:

Դատարկ ստամոքսին ջուր խմել

Անմիջապես արթնանալուց հետո դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմելը հիանալի սովորություն է: Սակայն այս դեպքում ջուրը չպետք է լինի սառը: Այս պարզ հնարքն ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացներն ու նախապատրաստում աղեստամոքսային տրակտն ինտենսիվ աշխատանքին:

Նախաճաշել

Հետազոտությունները ցույց են տվել, որ նախաճաշը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության գործընթացների վրա և արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, ինչի շնորհիվ սնունդն ավելի արագ է մարսվում:

Ուտել 3-4 ժամը մեկ

Ավելորդ քաշից ազտվելու լավագույն միջոցներից մեկն օրական 5-6 անգամ ուտելն է: Այս մեթոդը կօգնի արդյունավետ կերպով կանխել սննդի չարաշահումն ու քաշի ավելացումը: Սակայն հարկ է հիշել, որ սննդի չափաբաժինը չպետք է մեծ լինի ու գերազանցի 300 գրամը:

Օրական 5 րոպե քայլել

Օրական գոնե 5 րոպե ակտիվ քայլելու դեպքում մարդը շաբաթական 35 րոպե կվատնի աերոբային վարժությունների վրա, ինչն արդեն իսկ բավական լավ ցուցանիշ է: Մասնագետների խոսքով՝ մարդը շաբաթական առնվազն 1.5 ժամ պետք է աերոբային վարժություններ կատարի, ինչը նշանակում է, որ օրական 5 րոպե քայլելն արդեն իսկ զգալի արդյունք կլինի:

Օրական մեկ հատ խնձոր ուտել

Հետազոտություննը ցույց են տվել, որ օրական մեկ խատ խնձոր ուտող կանայք շատ ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այս համեղ միրգը: Բացի այդ, խնձորի սիրահարների համար շատ ավելի հեշտ է լինում պահպանել կայուն քաշն ու սլացիկ կազմվածքը:

5-10 րոպե շուտ քնել

Վաղուց ապացուցված է, որ քնի պակասը նպաստում է ճարպային հյուսվածքների կուտակմանը, քանի որ ակտիվացնում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլն ու առաջացնում է անառողջ մթերք ու քաղցրավենիք օգտագործելու ցանկություն: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ օական ընդամենը մի քանի րոպե շուտ քնելը կօգնի լուծել այս խնդիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․