Բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին` հայերի մասին

Արաբական մեծ ապստամբության ժամանակ հետախուզական գործունեության շրջանակներում Լոուրենսը բավականին մոտիկից ծանոթացել է Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերի հետ, նրանց կեցությանն ու ազգային առանձնահատկություններին։ 1919 թվականին՝ Փարիզի կոնֆերանսի օրերին, նա բացառիկ հարցազրույց է տալիս ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆենսին, որն առաջին անգամ հրապարակվում է 1931 թվականին «Աութլուք ընդ ինդեփենդընթ» ամսագրում։

Անդրադառնալով այն հարցին, որ հայերը կարող են բրիտանական հովանավորությամբ ազատագրվել Օսմանյան տիրապետությունից՝ Լուրենսը պատասխանում է․ «Հայերը չեն աշխատելու։ Դա է ցավոտ կետը ձեր ծրագրի և հայերի։ Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած՝ կորցրել են իշխանությունը և դեգրադացվել։ Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ։ Նրանց պետք չէ ծանր աշխատանքը։ Դրանով են նրանք տարբերվում այն երեխայանման, իսկապես հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ։ Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է շահագործել, եթե ուզում եք։ Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա։ Բայց այս առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն՝ նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար։ Իրենք իսկ շահագործողներ են՝ բնազդական բնածին, անհուսալի։

Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից։ Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է. նրանց երկրներն են զարգացնում իրենց։ Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ այժմ նոր ազգերը կերտում են։ Այս հին ժողովուրդները էվոլյուցիայի արդյունք են։ Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում, աճեցնում եք ձեր հայրենիքում։ Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը»։ Նրա վերաբերմունքը հայերի նկատմամբ ունի երկակի բնույթ. մի կողմից նա ընդունում է հայերի մեծությունը՝ քաղաքակրթության, մտածողության և հավատքի առումներով, բայց մյուս կողմից էլ գտնում է, որ թուրքերը պիտի ոչնչացնեն հայերին, քանի որ դա նպաստում է Արևմուտքի, մասնավորապես, Բրիտանիայի շահերին, որն էլ հետագայում կարող է շահարկել այդ գործոնը. «Հայերը,- ասաց նա,- չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը։ Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար։ Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար։ Մինչև իսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք։ Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին։

Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում՝ ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակած դրամի… Իհարկե, ուրիշներ էլ կան, որ կուզեին այդպես անել։ Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, ու մեր անգլիացիներն էլ գալիս են դրան, հատկապես, այսպես կոչված, բարձր դասը։ Դա նրանց իդեալն է։ Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող։ Անվնաս են նրանք։ Նրանք ցանկանում են միայն ծախսել։ Եվ ծախսում են, ինչպես տեսնում եք։ Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող։

Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի։ Ձեռք են բերում ու խնայում։ Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար։ Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է։ Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել։ Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը։ Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»։

Լոուրենս Արաբացի © (1888-1935թթ.)

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
Եթե ուզում եք նիհարել 5 կիլոգրամ՝ 3 օրում, ուրեմն այս դիետան հենց ձեզ համար է
Ցանկանո՞ւմ եք երկար ապրել՝ հետևեք ճապոնացիների խորհուրդներին
5 սարսափելի հիվանդություն, որոնց դեպքում պետք է սուրճ խմել
Հարստության և բարգավաճման ուղին՝ ըստ ծննդյան ամսաթվի
Նորաձևության 40 կանոն, որոնք պետք է հասցնել իմանալ մինչև 40 տարեկանը
Կիտրոնը, աղն ու պղպեղն այն ամենն են, ինչ ձեզ հարկավոր է առողջական այս խնդիրները լուծելու համար
Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա