Ժամանակի փորձությունն անցած էթիկետի 15 բազային կանոններ, որոնք չիմանալն ամոթ է

Էթիկետը կանոնների հավաքածու է, որը որոշում է, թե այս կամ այն իրավիճակում ինչ է կարելի անել, և ինչ՝ ոչ:

Այլ կերպ ասած, դրանք ընդունված սոցիալական նորմեր են:

Ժամանակակից աշխարհում դրանցից շատերը հին ու անտեղի են համարվում, սակայն էթիկետի այս կանոններին հետևելը միշտ էլ լավ տպավորություն է թողնում, իսկ այդ կանոնների իմացությունը պետք կգա հանդիսավոր միջոցառումներին մասնակցելիս:

Երբեք չես իմանա, թե ով կարող է քեզ միջոցառման հրավիրել:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ժամանակի փորձությունն անցած էթիկետի կանոններ, որոնք կօգնեն սոցիալական փոխգործակցությունն ավելի ներդաշնակ դարձնել:

1. Եթե ձեզ միջոցառման են հրավիրում, համոզվեք՝ արդյո՞ք պարտադիր է ձեր ներկայությունը, թե՞ ոչ:

2. Եթե դուք ընդունել եք հրավերը, պարտաճանաչ եղեք: Չարժե ասել դասական դարձած «Ես մի փոքր կարող եմ ուշանալ» նախադասությունը: Ներկայացեք ժամանակին:

3. Հյուր գնալիս կամ երեկույթի ներկայանալիս միշտ ցանկալի է ձեռքի տակ նվեր ունենալ: Ամենաշահեկան տարբերակները գինին ու քաղցրեղենն են: Եթե տանը փոքր երեխաներ կան, նրանց համար ևս ինչ-որ բան վերցրեք:

4. Ներս մտնելիս ողջույնի ձևաչափը՝ համբույրները, գրկախառնությունները կամ հարգանքի այլ նշանները, որոշում են ավելի ավագ տարիքի հյուրերը:

5. Սեղանի շուրջ գործում են սովորական կանոններ: Կերեք նույն տեմպով, ինչ մնացած հյուրերը:

6. Խոսակցության մեջ աշխատեք խուսափել որոշակի անհարմար թեմաներից: Խոսելիս ձեր ձայնը մի բարձրացրեք, որպեսզի զրույցը հարմարավետ լինի բոլոր ներկաների համար:

7. Ճաշելու ընթացքում անձեռոցիկը դրեք ծնկներին, իսկ հետո՝ ափսեից ձախ: Իրենց հերթին՝ գդալները, դանակներն ու պատառաքաղները դրվում են ափսեի մեջ, այլ ոչ՝ սեղանի վրա:

8. Բջջային հեռախոսները չի կարելի դնել սեղանի վրա: Ավելի լավ է ընդհանրապես ընթրիքի ընթացքում չօգտվել հեռախոսից:

9. Հյուրերին ընդունելիս հետևեք, որ սեղանի չափը համապատասխանի եկած մարդկանց քանակին: Սփռոցը պետք է կատարյալ լինի:

10. Սպասքը՝ նույն հավաքածուից: Հարկ է ընտրել նույն գույնի և միևնույն նյութից պատրաստված ափսեներ և այլ առարկաներ:

11. Եթե ճաշացանկի մեջ 2 տեսակի և 2 սկզբունքորեն տարբեր տեսակի գինիներ կան, յուրաքանչյուր հյուրի համար գինու լրացուցիչ գավաթ դրեք: Մի մոռացեք նաև ջրի բաժակների մասին:

12. Հյուրեր ընդունելիս միշտ անմիջապես ողջունեք նրանց, առաջարկեք օգտվել լոգասենյակից՝ սանրվածքն ու դիմահարդարումն ուղղելու համար:

13. Եթե հյուրերի մեջ միմյանց անծանոթ մարդիկ կան, նրանց անհրաժեշտ է ծանոթացնել միմյանց հետ: Կանանց պետք է ծանոթացնել առաջին հերթին՝ պարտադիր ներկայացնելով լրիվ անուն-ազգանունով:

14. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում թարմացնել դիմահարդարումը զրույցի ընթացքում կամ սեղանի շուրջ, իսկ տղամարդկանց՝ մազերը սանրել, ձեռք տալ սանրվածքին կամ մորուքին:

15. Շնորհակալություններ: Եթե դուք հյուր եք գնացել, շնորհակալություն հայտնեք տանտիրոջը և հնարավորության դեպքում՝ նաև մնացածին, ում հետ զրուցել եք, հետաքրքիր զրույցի համար: Տանտերը պետք է շնորհակալություն հայտնի իր հյուրերին այն բանի համար, որ հենց նրանց ներկայությունն իր միջոցառումը դարձրեց յուրահատուկ:

ԲՈՆՈՒՍ

Գործարար կնոջ հագուստն ու կոշիկները պետք է ընդգծեն նրա կարգավիճակը, բայց միևնույն ժամանակ չպետք է սադրիչ տեսք ունենան։ Ուստի խորը դեկոլտեով զգեստները, կիպ հագուստները, կաշվե իրերը չպետք է ներառվեն բիզնես զգեստապահարանում։ Ընտրեք ոճ, որն ընդունված է ձեր ընկերության գրասենյակում:

Կարելի է եզրակացնել, որ այս կանոնները տրամաբանական են և կարող են պետք գալ յուրաքանչյուրին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․