Երազներ, որոնք ահազանգում են մոտալուտ վտանգի մասին. մի՛ արհամարհեք դրանք

Նկատե՞լ եք, որ անգամ երազների իրականանալուն չհավատացող մարդիկ միանգամից անհանգստության զգացողություն են ունենում, երբ վատ երազ են տեսնում: Սա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Դեռևս Զիգմունդ Ֆրեյդն էր գրում, որ մարդու ենթագիտակցությունը արգելափակում է վատ երազները, այդ պատճառով էլ մենք դրանք շատ արագ ենք մոռանում: Կան երազներ, որոնք շատ աբսուրդային են, և դժվար է դրանցում ինչ-որ նախազգուշացում նշմարել: Այնուամենայնիվ, կան երազներ, որոնք ահազանգում են վերահաս վտանգի մասին:

zNews-ը Ձեզ է ներկայացնում մի քանի երազներ, որոնք ահազանգում են մոտալուտ վտանգի մասին. մի արհամարհեք դրանք:

Մահացած ծառեր, թոշնած ծաղիկներ

Բուսականությունը խորհրդանշում է կյանքը, ուստի եթե դուք տեսնում եք թոշնած ծաղիկներ և ծառեր, ապա, ամենայն հավանականությամբ, դուք շուտով կարող եք ունենալ առողջական խնդիրներ:

Կրակ, հրդեհ

Եթե դուք երազում տեսնում եք անկառավարելի հրդեհ, որը տարածվում է ձեր շուրջբոլորը, ապա սա նախազգուշացում է, որ շուտով ունենալու եք ֆինանսական կորուստներ, խնդիրներ:

Գիշատիչներ

Եթե երազում ձեզ վրա հարձակում են գործում գիշատիչ կենդանիներ, ապա սա ուղղակիորեն նախազգուշացնում է, որ ձեզ ֆիզիկական վտանգ է սպառնում:

Գետնին թափված ջուր

Հիմնականում ջուրը դրական փոփոխություններ է խորհրդանշում, սակայն տան հատակին թափված ջուրը նախազգուշացնում է, որ շուտով շատ արտասուք է թափվելու:

Տարափ կամ փոթորիկ

Սրանք նախանշում են այնպիսի վտանգ, որից խուսափել հնարավոր չէ: Եթե երազում ձեր տունը մնացել է գրեթե անվնաս, և դուք քիչ կորուստներ եք ունեցել, ապա վերահաս փորձանքից դուք հնարավորինս լավ դուրս կգաք:

Թափվող ատամներ

Եթե երազում ձեր ատամները պարզապես թափվում են, ապա ձեզ սպառնում են տարատեսակ անհաջողություններ, գուցե հիվանդություններ: Եթե երազում դուք կորցնում եք ատամները, և արյուն է գալիս, ապա սա զգուշացնում է, որ մտերիմ մեկին հիվանդություն է սպառնում, կամ էլ դուք վիճաբանություն կունենաք մտերիմ մարդու հետ:

Եվ վերջում՝ եթե դուք այս երազներից մեկը տեսնեք, հարկավոր չէ միանգամից ցայտնոտի մեջ ընկնել, պարզապես փորձեք ավելի ուշադիր և աչալուրջ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․