Ինչպես դանդաղեցնել գլխուղեղի ծերացման գործընթացը. 3 պարզ քայլ

Օրգանիզմի ծարացումը բնական գործընթաց է որից հնարավոր չէ խուսափել, սակայն գլխուղեղի հյուսվածքների չափազանց արագ ծերացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան այդ գործընթացը դանդաղեցնելու համար։

Svenska Dagbladet պարբերականը ներկայացրել է շվեդ գիտնականների խորհուրդները, որոնց հետևելը կօգնի դանդաղեցնել գլխուղեղի ծերացման գործընթացը։ Մասնագետները վստահ են, որ կենսակերպում այս պարզ փոփոխություններն անելը կօգնի հասնել զգալի արդյունքի, սակայն այս հարցում հարկավոր է խիստ հետևողական լինել ու կանոնավոր հետևել մասնագետների խորհուրդներին։

Բավարար ֆիզիկական ակտիվություն

Գլխուղեղի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար գիտնականներն առաջին հերթին խորհուրդ են տալիս լինել ֆիզիկապես հնարավորինս ակտիվ և խուսափել հիպոդինամիայից։ Նրանց խոսքով՝ նստակյաց կենսակերպն ուժեղացնում ու խթանում է օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացները, ինչպես նաև բարձրացնում է թուլամտության (դեմենցիա) զարգացման հավանականությունը։

Առողջ քուն

Առողջ ու տևական քունը շատ կարևոր է գլխուղեղը սպիտակուցային միացություններից մաքրելու գործընթացների համար, իսկ այդ միացություններն «աղտոտում» են ուղեղն ու բարձրացնում նյարդաբանական հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ գլխուղեղի առողջությունը պահպանելու և կենտրոնական նյարդային համակարգի ծերացումը դանդաղեցնելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել քունը։

Աղիների առողջության պահպանում

Աղիների առողջ միկրոֆլորան առանցքային դեր է խաղում գլխուղեղի առողջության պահպանման ու ծերացման կործանարար ազդեցության նվազեցման հարցում։ Աղիների միկրոֆլորայի պահպանման ամենապարզ միջոցը սննդակարգի բազմազանության ապահովումն ու բավարար քանակությամբ մանրաթելերի գործածությունն է։ Մասնագետների խոսքով՝ հոգեկան առողջության համար այդքան կարևոր սերոտոնին հորմոնի 90%-ն արտադրվում է հենց աղիներում, և միայն 10%-ն է արտադրվում գլխուղեղում, ուստի աղիների վիճակը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․